Գիտնականները հայտնաբերել են մեդուզա, որը «հավերժ» ապրելու ունակություն ունի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մինչ գիտնականները ձգտում են հասկանալ, թե ինչպես կարելի է երկարացնել մարդու կյանքը առանց ծերանալու, բնությունն արդեն ստեղծել է գրեթե անմահ օրգանիզմ: Նեապոլի կենդանաբանական կայանի գիտնականները հայտնաբերել են Turritopsis dohrnii մեդուզան, որը հավերժ ապրելու ունակություն ունի․ գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

Հետազոտողները պնդում են, որ այս տեսակի որոշ ներկայացուցիչներ կենդանի են արդեն 66 միլիոն տարի՝ բնակվել են օվկիանոսում նույնիսկ դինոզավրերի անհետացումից առաջ: Նկատվել է, որ այս մեդուզաները կարող են «հակադարձ ծերանալ»։ Երբ վնասվում կամ բավականաչափ ծերանում է, Turritopsis dohrnii-ն հետ է վերադառնում իր պոլիպայինի փուլին՝ վերածվելով չտարբերակված բջիջների կլաստերի, հետագայում նորից «ծերանալ»-ու նպատակով։

Լաբորատոր պայմաններում գիտնականներին հաջողվել է իրականացնել այս փուլերը՝ երկու տարվա ընթացքում օրգանիզմներին վերադարձնել պոլիպային վիճակին մինչև 10 անգամ: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 1000 գեն, որոնք պատասխանատու են ծերացման և ԴՆԹ վնասվածքների վերականգնման համար:

Ի տարբերություն մարդկանց՝ Turritopsis dohrnii-ն ունի բավականաչափ պահեստային գեներ անմահ մնալու համար` նպաստելով միտոքոնդրյումային ակտիվությանը, ցողունային բջիջների տարբերակմանը, թելոմերների երկարության պահպանմանը և այլ գործառույթների իրականացմանը։

Հետագա գենետիկական վերլուծությունը կնպաստի բջջային մեխանիզմների ավելի խորը ընկալմանը, որոնք Turritopsis dohrnii-ին հնարավորություն են տալիս գրեթե հավերժական կյանք ունենալ: Այս հայտնագործությունը կարող է նշանակալից քայլ լինել ծերացման և բջիջների վերականգնման գործընթացների ուսումնասիրության մեջ՝ լուսավորելով հավերժական երիտասարդության էությունը: