Սամվել Ալեքսանյանի կինը կարող է տուգանվել 1,5 մլն դրամով․ նա խախտումներ է թույլ տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
Բոլորը

Խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի տիկինը խախտում է թույլ տվել․ Շողերինա Մկրտչյանին պատկանող հսկայական տարածքը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Չաուշի 4/2 հասցեում, ցանկապատվել է՝ առանց համապատասխան թույլտվության։ Երևանի քաղաքապետարանն այժմ քննարկում է Ալեքսանյաններին 750 հազարից մինչև 1,5 մլն դրամ տուգանելու հարցը։

Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Խոջայանը Factor TV-ի հետ զրույցում փոխանցում է՝ տարածքը պատկանում է Շողերինա Մկրտչյանին, սեփականատերն իրավունք ուներ ցանկապատել, բայց միայն քաղաքապետարանի համապատասխան թույլտվությամբ, ինչը, սակայն, շրջանցվել է։

Թե ինչու է տարածքն օրենքի խախտմամբ սահմանազատվել, Ալեքսանյաների ընտանիքից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Factor TV-ին հայտնի դարձավ, որ տարածքը ծառայելու է որպես ավտոկայանատեղի: Տարածքի բնակիչներն այժմ անվճար են կայանում մեքենաները, սակայն շուտով սակագներ են հաստատվելու և սկսելու են վճարել։ Երևանի քաղաքապետարանը սեփականատիրոջից տարածքի օգտագործման հետ կապված որևէ տեղեկատվություն չի ստացել։

Սերժ Սարգսյանի իշխանության օրոք սրընթաց հարստացող խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը, որին հաջողվեց բարիդրացիական հարաբերություններ հաստատել նաև կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին հայտարարած հեղափոխական իշխանության հետ, շարունակում է ընդլայնել իր բիզնեսները։ Ավելին, այսօր Սամվել Ալեքսանյանն իր խոշոր սուպերմարկետի ցանցի մասնաճյուղեր է բացում նաև մարզերում։

Կառավարությունն իր հերթին Ալեքսանյաններին միլիոնավոր դրամների արտոնություններ է տալիս։ Factor TV-ն փետրվարի սկզբին էր հայտնել, որ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն Ալեքսանյանի դստերը պատկանող «Անիթեքս» և «ԷՅ ԲԻ ՍԻ տեքստիլ» ընկերություններին 860 մլն դրամի մաքսային արտոնություն է տվել։ Մի քանի տարի առաջ էլ 1,1 մլրդ դրամի արտոնություն էր տվել «Ալեքս տեքստիլ» ընկերությանը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո գործարար Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունները պարբերաբար չկատարած հարկային պարտավորություների պատճառով հայտնվում էին իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հեղափոխությունից հետո բացահայտվեց, որ «Ալեքս Հոլդինգը» 5,2 մլրդ դրամ չի վճարել պետական բյուջե, իսկ «Ալեքս տեքստիլը»՝ 1,4 մլրդ։ Նախորդ տարվա մարտին էլ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ ի թիվս այլ ընկերությունների՝ ստուգումներ են իրականացնում Ալեքսանյանների ընկերությունում՝ սև հաշվապահության բացահայտման համար։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց պարզվեց, որ «Ալեքս տեքստիլը» մեկ միլիարդ դրամ քիչ հարկ է վճարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան