Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների վերաբերյալ։

«Ադրբեջանում կրկին կառավարական և մերձկառավարական հիստերիա է բռնկվել, որի կիզակետում այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արդարացի դիտարկումներն են Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացման, Հայաստանի տարածքային ամբողջականության, Ադրբեջանի կողմից անհամաչափ գործողությունների վերաբերյալ։ Ադրբեջանը, համաձայն իր առօրյա բառապաշարի, որպես «խաչակրություն» է որակում ինչպես Մակրոնի, այնպես էլ հավաքական Եվրոպայի շարունակական և արդարացի դիտարկումները և պահանջները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի

նախագահը մեջբերել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն Ադրբեջանը պետք է ապահովի, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած անձանց անվտանգ ու անարգել վերադարձը։ Էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքների խնդիրը բարձրայանելու համար Մակրոնի հասցեին հնչած քննադատությունը արդո՞ք չի հասցեագրվում նաև Արդարադատության միջազգային դատարանին, որի որոշումները արհամարհելը Ադրբեջանի համար վերածվել է սովորույթի։

Զավեշտալի է, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շրջանառության մեջ է դնում իրականությանն անհամապատասխան թեզեր և դրանցով փորձում հակակշիռ ստեղծել բռնի տեղահանված հայերի խնդրում։ Սա պատրվակային քաղաքականություն է հիշեցնում, երբ ասելիքի բացակայությունը ստիպում է հորինել այն՝ քաղաքական խոսույթը վերածելով ծայրեծայր հեքիաթասացության։

Եթե Ադրբեջանի դեմ ուղղված արդարացի և իրավականության շրջանակներում հնչող քննադատությունները հավաքական «խաչակրություն» են, ապա ինչպե՞ս որակել 2021 թ․ ի վեր Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան Ադրբեջանի կողմից և բանակցային գործընթացի շարունակական և միտումնավոր ձգձգումը։ Ադրբեջանն է, որ քանիցս տապալել է գործընկեր երկրների և կազմակերպությունների միջնորդական ջանքերը՝ պարզապես չներկայանալով բանակցություններին կամ նոր պահանջներ առաջադրելով։

Վերջին 4 տարիների ընթացքում միակ երկիրը, որ միտումնավոր տարածաշրջանային լարվածություն է առաջացրել, Ադրբեջանն է՝ ի դեմս սանձազերծած պատերազմների և սահմանային սրացումների։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հորդորում է Ադրբեջանի արտգործնախարարությանը չկտրվել իրականությունից, չկորցնել սթափ դատողությունը, և չգնալ քաղաքական արկածախնդրությունների ճանապարհով, որովհետև հաղթանակի դափնիները ժամկետից շուտ խամրելու սովորություն ունեն»։