Մատենադարանում բացվել է Արմենուհի Սաղդասարյանի բատիկ աշխատանքների «Տառի գունադարձումը» ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Հայոց այբուբենի կենսունակության ուժը, ազգային ինքնության պատկեր խորհրդանիշերն ու հավերժության ծածկագրերը․ այս ամենը կարելի է տեսնել Մատենադարանում «Տառի գունադարձումը» խորագրով ցուցահանդեսում։

Արմենուհի Սաղդասարյանի կտավները կերտված են մետաքսի վրա բատիկայի սկզբունքով։ «Թո՛ղ խոսեն տառերը» գեղագիտական ներշնչումներով ցուցադրությունը բացվեց Մայրենի լեզվի միջազգային օրը։ Հեղինակի թվով յոթերորդ ցուցահանդեսին ներկայացված է նրա «Սաղարթ» ստեղծագործությունների շարքը։

Լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանը մետաքսի վրա վրձնում է հոգու գույները։ Նա հայոց այբուբենը ներկայացնում է պատկերազարդման նոր տեխնիկայով՝ համադրելով ազգային զարդարվեստի նախշերը, մանրանկարչության տարրերն ու հայկական առասպելաբանության խորհրդանիշերը։ Վերհիշում է՝ սկսել է կտորների վրա նկարելուց և աստիճանաբար կատարելագործել հմտությունները։ Արմենուհուն հատկապես գրավել է զարդագրությունը։ Հիմա կյանքն առանց արվեստի չի պատկերացնում։

Ստեղծագործողի համար մանրանկարչությունը, կարծես, գույների տիեզերք լինի։ Հեղինակի աշխատանքներում թռչնատառերի խորհրդանիշերով ներկայացված առանձին թեմաներն ու պատկերները համադրված են հայկական գեղարվեստի նախշերով, կենդանակերպի, ինչպես նաև հայկական առասպելների խորհրդանիշերով։

Արմենուհի Սաղդասարյանն իր ստեղծագործություններով ցանկանում է մարդկանց հաղորդակից դարձնել հայկական մշակույթին ու մանրանկարչության արվեստին։

Ցուցադրությունն այցելուների համար բաց կլինի մեկ ամիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան