Քրիստինա Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է
Հասարակություն
22.02.2024 | 11:05Կաշառք ստանալու կասկածանքով երեկ ձերբակալված ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է. Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այս մասին FactorTV-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ Աբրահամյանը ձերբակալվել էր երեկ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։