ՌԴ-ի կողմից ազատ արձակված ադրբեջանցի բլոգերը վերադարձել է Բաքու

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ռազմական հանցագործությունների համար Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցի բլոգեր Քյամիլ Զեյնալին վերադարձել է Բաքու։ Նա նախօրեին ձերբակալվել էր ՌԴ-ի իրավապահների կողմից «Դոմոդեդովո» օդանավակայանում, սակայն ժամեր անց ազատ էր արձակվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա օդանակավակայում հայտարարել է, որ «հույս չի ունեցել թե կվերադառնա և պատրաստվել է վատթարագույնին»։

«Ես հույս չունեի վերադառնալ հայրենիք։ Իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել ԱՊՀ երկրներում, այժմ չեմ կարող այցելել այդ կազմակերպության անդամ երկրներ»,- ասել է նա՝ շնորհակալության հայտնելով Ադրբեջանի նախագահին, երկրի իրավապահ կառույցներին ու Մոսկվայում դեսպանատանն իրեն ազատելու համար։

Նշենք, որ Զեյնալիի փաստաբան Ալեքպեր Գարաևը նախօրեին հայտարարել էր, որ «ռուսական կողմը մարդասիրական վերաբերունք է ցուցաբերել»։

«Չնայած նրան, որ Հայաստանը Քյամիլի նկատմամբ հետախուզում է հայտարարել, և նրան ծանր հոդվածներով շատ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել՝ Ռուսաստանը մարդասիրություն դրսևորեց»,- ասել էր նա։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀ-ում որ բլոգերին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 135 (Մարդկության դեմ հանցագործությունների), 137 (Հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների), 140 (Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունների), 147 (Վարձկանության) և 149 (Ագրեսիայի) հատկանիշներով։ 

ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը Factor.am-ի հետ զրույցում ասել էր՝ «Այդ անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»՝ զերծ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց։

Այսօր Մոսկվայում պետք է տեղի ունենար Զեյնալիի խափանման միջոցի հարցով դատական նիստը, որտեղ պետք է նաև դիտարկվեին հայկական կողմից ներկայացված փաստաթղթերը, սակայն ՌԴ-ն, չսպասելով դրան, հետախուզվողին ազատ է արձակել և հետ ուղարկել Բաքու։

Էմմա Չոբանյան