Շառլ Միշելը Փաշինյանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու հայ-ադրբեջանական կարգավորումը
Քաղաքականություն
20.02.2024 | 18:11Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Միշելը հայտնել է X-ում գրառմամբ։
«Լավ քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ»,- գրել է Միշելը։
Նա նշել է, որ Հարավային Կովկասի խաղաղության, կայունության և բարգավաճման օրակարգը ԵՄ օրակարգում առաջնային է։