Քաղաքացին վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել առաջին ատյանի  դատարանի 4 դատավորների հասցեին․ վարույթն ուղարկվել է դատարան

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի բնակչի կողմից դատարանի և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Բարձրագույն դատական խորհրդից ստացված հաղորդումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը քաղաքացիական մի գործի շրջանակներում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից 2023 թվականի մարտի 15-ին համապատասխան որոշում կայացնելուց հետո, 2023թ. ապրիլի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին հասցեագրված իր բողոքում անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել վերոնշյալ դատավորի հասցեին։

Բացի այդ, նույն անձն իր վերաբերյալ մեկ այլ քաղաքացիական գործով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 3 այլ դատավորների կողմից, իրենց լիազորությունների շրջանակներում համապատասխան դատավարական որոշումներ կայացնելուց կամ իրենց պաշտոնական լիազորությունը կատարելուց հետո, դատավորների պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2023թ․ մայիսի 4-ին ուղարկել է գրություն, որում ևս վիրավորական, անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել նշված 3 դատավորների հասցեին, ովքեր հանդես են եկել որպես դատարան։

Երկու դեպքում էլ արդարադատության հեղինակության դեմ ուղղված գործողություններ կատարելով՝ Արմավիրի մարզի բնակիչը, արդարադատության իրականացման արդյունքում որոշում կայացնելու՝ դատավորի պաշտոնեական լիազորության իրականացման առնչությամբ, դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ)։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն այդ մասերով, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: