Պետրոս Պետոյանը՝ Կենտրոնի թաղապետի պաշտոնում նշանակվելու լուրերի մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor.am-ը երեկ գրել էր, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից և նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի մարքեթինգային ընկերության հիմնադիր Պետրոս Պետոյանը։ Նա երեկ մեզ հետ զրույցում չէր հերքել իր հնարավոր նշանակման մասին տեղեկությունը, սակայն ասել էր՝ ավելի ուշ զանգեք։

Այսօր Պետրոս Պետոյանը Factor․am-ի հետ զրույցում հաստատեց՝ իր նշանակման շուրջ քննարկումներ եղել են։

«Դեռ ոչինչ չեմ կարող ասել, խոսակցություններ եղել են, բայց որոշում չկա, սպասեք պաշտոնական լրահոսին»,- ասաց Պետոյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ Factor.am-ին հայտնեց, որ դեռ հստակ որոշում չկա։

«Այո՛, կան նման քննարկումներ, բայց վերջնարդյունքը դեռ պարզ չէ»,- նշեց Կոստանյանը։

Ճշտող հարցին՝ բացի Պետոյանից արդյո՞ք կան այլ թեկնածուներ, քաղաքապետի մամուլի խոսնակը բացասական պատասխան տվեց։

Իսկ ինչպես է ընտրությունը կանգ առել մարքեթինգային ընկերության հիմնադիր Պետրոս Պետոյանի վրա․ «Դա քաղաքապետի որոշումն է»,- ասաց Հայկ Կոստանյանը։

Իսկ Սամվել Ղուկասյանին քաղաքային իշխանությունն անգործ չի թողնի․ մեր տեղեկություններով՝ նա նշանակվելու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ․ այս պաշտոնն զբաղեցնող Յակով Ասատրյանը վերջերս է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից։

 

Արփի Հակոբյան