Բաքուն չի ընդունում ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի փաստը․ Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որի ընթացքում Փաշինյանը խոսել է Բաքվի կողմից ռազմական ագրեսիայի քաղաքականության և հայկական սուվերեն տարածքներն օկուպացիայի տակ պահելու մասին։

Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե, իբր, Փաշինյանի «անհիմն մեղադրանքները տարածաշրջանում լարվածություն ստեղծելու նպատակ ունեն»։ Բաքուն նաև հերքում է իր ագրեսիվ քաղաքականության բնույթը՝ ուղղված Հայաստանի դեմ։

«Անկլավների և էքսկլավային գյուղերի խնդրի վերաբերյալ Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ նշում է, որ Ադրբեջանն օկուպացրել է 31 գյուղերի տարածքներ, ինչը քաղաքական շահարկումների մաս է։ Հիշեցնենք, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին վերադարձնել ութ գյուղ։ Հայկական կողմը, վկայակոչելով 1991 թվականի սահմանների և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունը և սահմանազատումը, վերջին 35 տարիների ընթացքում չի ենթարկվել այդ քարտեզներին և համաձայնագրերին, հրաժարվել է ճանաչել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները։ Հայաստանի՝ բոլոր հարևանների տարածքային ամբողջականությանը սատարող վարչապետին ցանկանում ենք հիշեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները Հայաստանի Սահմանադրությամբ, գործող օրենսդրությամբ, պաշտոնական նամակներով, պաշտոնական հայտարարություններով, հրապարակված փաստաթղթերով, միջազգային կազմակերպություններ և դատարաններ հայցերով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ պաշտոնական Բաքուն իր վերջին շրջանի հայտարարություններով մշտապես դժգոհություն է հայտնում Ադրբեջանի դեմ ՀՀ-ի կողմից միջազգային տարբեր ատյաններում ներկայացվող հայցերի հետ կապված։ Չի բացառվում, որ սա պայմանավորված է նաև Բաքվի դեմ Միջազգային քրեական դատարանին ուղղված Երևանի հայցի նախապատրաստմամբ։

Էմմա Չոբանյան