«Ջուլիս»-ում նոր խախտումներ են հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Երեկ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ կասեցվում է «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը: Այսօր տեսչական մարմինը նոր հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Ջուլիս» ռեստորանի (ք․ Երևան, Պուշկինի 39), արտադրական գործունեության կասեցման հիմք, բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, հանդիսացել են նաև իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:

«Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում օբյեկտի ալրային հրուշակեղենի պատրաստման տեղամասում հայտնաբերվել են հետևյալ անհամապատասխանությունները՝

1․ սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
2․ պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
3․ առաստաղները և վերին ամրությունները, պատուհաններն ու այլ բացվածքները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, բացակայել են միջատապաշտպան ցանցերը,
4․ սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ,
5․ սննդային թափոնները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղում։
Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- գրված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Factor TV-ն դեռ երկու օր առաջ էր գրել, որ փետրվարի 8-ին և 9-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» 6 անձ է դիմել սրտխառնոցի, փորլուծության, ընդհանուր թուլության գանգատներով, պարզվել էր, որ բոլոր անձինք այցելել են նույն սրճարան։

Տեսչական մարմինը երեկվա հաղորդագրությամբ հայտնել էր, որ «Մարինացված սաղմոն ձուկը»՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «Սոուս Հովանդեզը» ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ և Proteus ցեղի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

ՀՎԿԱԿ-ի կողմից «Ջուլիս» ռեստորանի աշխատակիցներից վերցված քսուքների մանրէակրության վերաբերյալ հետազոտության արդյունքներով աշխատակիցներից երեքի մոտ (խոհարար, մատուցող, սպասք լվացող) հայտնաբերվել է սալմոնելա` Salmonella enteriditis, իսկ մեկի մոտ՝ սալմոնելա խմբի մանրէների ԴՆԹ: Շրջակա միջավայր մակերեսներից վերցված 30 լվացուկի մանրէաբանական հետազոտությամբ դրանցից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ):

Տեսչական մարմնի հայտարարությունից հետո Factor.am-ը փետրվարի 14-ի երեկոյան այցելեվ սրճարան․ պարզվեց, չնայած կասեցմանը որոշմանը, «Ջուլիս» հանրային սննդի կետը շարունակում է աշխատանքը։ Մեր հարցին, թե արդյո՞ք սրճարանի տնօրինությունը տեղյակ է, որ տեսչական մարմինը կասեցման որոշում է կայացրել, մենեջերը պատասխանեց՝ «Մեզ մոտ մեկ ժամ առաջ են տեղեկացրել կասեցման մասին, այսօր իրավունք ունենք աշխատանքը շարունակել, իսկ վաղվանից փակվում ենք»։

ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը երեկ Factor.am-ին հայտնեց, որ սրճարանը կարող է շարունակել աշխատանքը մինչև տեսչական մարմնի աշխատակիցների կողմից այցը։ «Այսօր կամ վաղն առավոտյան մեր աշխատակիցները կմոտենան «Ջուլիս» ռեստորան և արդեն կիրագործվի կասեցման որոշումը»,- ասաց Անուշ Հարությունյանը։

Ուշագրավ է, որ չնայած տեսչական մարմինը պարզել էր, որ «Մարինացված սաղմոն ձուկը» և «Սոուս Հովանդեզը» չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, իսկ սրճարանի աշխատակիցներից 3-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա այնուամենայնիվ, սրճարանը փետրվարի 14-ի երեկոյան շարունակել է աշխատել։

Անի Թամրազյան