Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի այս ստոր, ոչ հրահրված գործողությունների շղթան․ Էդմոն Մարուքյան

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հայաստանի դեմ Բաքվի իրականացրած հերթական ռազմական ագրեսիային։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ այս գիշեր նրանք իրականացրել են «Հատուցում» գործողությունը՝ գրոհելով Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված սահմանապահ դիրքի վրա, ինչի հետևանքով երկու հայ զինծառայող է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Նախ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմից կրակ է եղել, իբր, վիրավոր կա, հետո հայկական կողմը հայտարարում է, որ հետաքննելու է միջադեպը, իսկ ադրբեջանական կողմը հարձակվում է, սպանում ու վիրավորում մարդկանց՝ չսպասելով որևէ հետաքննության՝ այդպիսով ցույց տալով, որ պատրաստ է հարձակման և պարզապես պատճառ է փնտրում»,- գրել է Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում։

Ըստ Մարուքյանի՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր «ավանդական» հանցավոր, ագրեսիվ պահվածքից, և նախ ոչ ստույգ, միակողմանի, կեղծ լուրեր է տարածում, թե, իբր, հայկական կողմից կրակոց է եղել, իսկ հետո պատրաստի գործողություն է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ սպանելով ու խեղաթյուրելով նոր կյանքեր։

«Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունների այս շղթան պետք է դադարեցվի։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող ստոր ոչ հրահրված գործողությունների այս շղթան և կոչ անի դուրս բերել իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ավելի քան 215 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքից, ինչն ագրեսիա է և սադրանք Հայաստանի դեմ»,- նշել է Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ Բաքուն պաշտոնապես ընդունել էր, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հերթական ագրեսիան է իրականացրել։

Էմմա Չոբանյան