ՄՊՀ-ն ուսումնասիրել է ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2023 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտը՝ հաշվի առնելով ՓՄՁ-ների նշանակալի դերը ՀՆԱ-ի ձևավորման, զբաղվածության և հարկային մուտքերի ապահովման համար, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտների և վերջիններիս հետ առնչվող կառույցների կողմից բարձրաձայնված խնդիրները․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ

• ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտն ընդհանուր առմամբ ունի աճի և զարգացման միտում։ Դիտարկվող ժամանակահատվածում (2020-2022թթ.) շուրջ 35%-ով ավելացել է ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը (44 142-ից հասնելով 60 999), 76%-ով՝ վերջիններիս շրջանառությունը (2729 մլրդ դրամից հասնելով 4805 մլրդ դրամի), հետևաբար՝ նաև նրանց կողմից վճարված հարկերը (+63%)։ ՀՀ աշխատաշուկայում զբաղվածների շուրջ 25%-ը հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտների աշխատակիցներ, որոնց թվաքանակը ևս ունեցել է աճման միտում (+29%՝ 222 048-ից հասնելով 286 046-ի)։

• ՓՄՁ սուբյեկտները հիմնականում գործունեություն են ծավալում մանրածախ առևտրի (միջինում 30%), սպասարկման անհատական ծառայությունների մատուցման (8%), մեծածախ առևտրի (7%) ոլորտներում:

• Համաձայն Հանձնաժողովի իրականացրած հարցման արդյունքների՝ ՓՄՁ սուբյեկտները սեփական և այլ միջոցներից բացի ներգրավում են նաև բանկային միջոցներ (հարցվածների 72%-ը), որի առնչությամբ ՓՄՁ-ների կողմից նշված հիմնական խոչընդոտներն են՝ գրավադրման պարտադիր պահանջը (հարցվածների 27%-ը), բարձր տոկոսադրույքները (հարցվածների 25%-ը) և բանկային երաշխավորությունների պահանջը (հարցվածների 20%-ը)։

Արձանագրված խնդիրներ և առաջարկվող լուծումներ

Հանձնաժողովն արձանագրել է, որ անհրաժեշտ է իրականացնել որոշակի օրենսդրական փոփոխություններ՝ կապված տնտեսավարող սուբյեկտին ՓՄՁ սուբյեկտ դիտարկելու առավել հստակ մեխանիզմների և չափանիշների մշակման անհրաժեշտության հետ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են որոշակի տարբերություններ «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով և ՀՀ ԿԲ համապատասխան կարգով ձեռնարկությունների ըստ չափի դասակարգման հիմքում դրվող չափանիշների միջև՝ Հանձնաժողովը գտնում է, որ տվյալ չափանիշների համապատասխանեցման անհրաժեշտություն կա։

Սկսնակ ընկերություններին առաջնային կերպով պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորության ապահովման և ծրագրերին կրկնակի մասնակցությունը բացառելու նպատակով առաջարկվել է համապատասխան չափանիշներ կիրառել ՓՄՁ սուբյեկտներին աջակցության տրամադրման գործընթացում և ստեղծել շահառուների միասնական տվյալների շտեմարան։