Ղարաբաղի հարցը փակված է, բանակցություններում ինչ առաջարկում է Ադրբեջանը, միանգամայն արդարացված է. Բաքվում ՌԴ դեսպան

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, թե ԼՂ-ի հարցը փակված է։ Այս մասին նա հայտարարել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

«Այո՛, Ղարաբաղի հարցը փակված է։ Այս բոլոր տարիներին Ռուսաստանը ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ցավոք, չստացվեց։ Այս թեման փակվեց սեպտեմբերին ռազմական գործողությամբ։ Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր է խաղում կարգավորման հարցում։ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասել է նա։

Ըստ դեսպանի՝ բանակցություններում Բաքվի առաջարկները «միանգամայն արդարացված են»։

«Հիմա Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն փոխանակվում են խաղաղության պայմանագրերի նախագծերով։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված է․ ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև կնքված խաղաղության պայմանագրերում։ Եվ այն առաջարկների հիման վրա, որոնք անում է Բաքուն, սկզբունքորեն հնարավոր է արագ ավարտել բանակցությունները։ Մենք պատրաստ ենք տրամադրել Մոսկովյան հարթակը, մենք պատրաստ ենք, եթե պետք է, տրամադրել մեր փորձաքննությունը, խորհուրդները տեքստի վերաբերյալ։ Այստեղ մենք շատ լավ հարաբերություններ ունենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Եվդոկիմովը՝ նշելով, թե «Ադրբեջանը հաստատակամ է շատ արագ ավարտել խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները»։

«Բայց, ինչպես գիտենք, բանակցություններն ավարտին հասցնելու համար երկու կողմերն էլ պետք է նման ցանկություն ունենան»,- հայտարարել  է ՌԴ դեսպանը։