«Էդ պաժառն իմ մեղքով ա եղել, ընդունում եմ». Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով մեղադրյալը հարցաքննվել է

Լուրեր

04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:52
ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը
04.06.2026 | 19:41
Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:31
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքն Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 19:26
Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վառարան բենզին լցնելու պահին, Դուք որևէ բանի, ասենք՝ ալկոհոլի, ազդեցության տակ եղե՞լ եք»,- Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ ամբաստանյալ Եղիշե Հակոբյանին հարց ուղղեց մեղադրող դատախազը։ Հակոբյանն այն սպան է, որը, ըստ մեղադրանքի, բենզին է լցրել վառարանում, ինչն էլ Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ է առաջացրել, որը 15 զինծառայողի կյանք է խլել։

«Ո՛չ, հարգելի՛ դատախազ, հաստատ, 100 տոկոս նման բան չի եղել։ Էդ պաժառն իմ մեղքով ա եղել, ընդունում եմ, իմ սխալմունքի հետևանքով ա եղել։ Ես, որ դուրս եկա, լսեցի՝ պաժառ ա, բոլորդ դուրս եկեք։ Ինձ թվացել ա՝ դուրս են գալիս, եթե ես իմանայի, որ չեն կարողանում դուրս գան, ես հաստատ տնից դուրս չէի գա»,- պատասխանեց ամբաստանյալը։

Եղիշե Հակոբյանն այսօր ավելի քան 1 ժամ հարցաքննվեց դատարանում։ Նա պատմեց, որ երբ հրդեհը սկսվել է, ինքը վախից ինքնաբերաբար բենզինով շիշը շպրտել է դռան ուղղությամբ, ինչի հետևանքով բոցն ուղղվել է դեպի առաստաղ։

«Էդ ժամանակ Լևոնն արագ գնաց միջանցքից «բուշլատ» բերեց, որ կրակը հանգցնի, այսինքն՝ երկրորդ անգամ ա կրակի միջով անցել, դրա համար ինձնից շատ ա այրվածք ստացել։ Ես էստեղ (նկատի ունի դատական նիստերի դահլիճում գտնվողներին-խմբ.) բոլորին էլ հարազատի նման եմ վերաբերվել, ոչ մեկի հետ թշնամություն չեմ ունեցել։ Ասում են՝ դուրս եմ եկել, ներս եմ մտել, չի կարա էլի նման բան լինի, իմաստը ո՞րն ա էլի պաժառի մեջ հետ գալը»,- նշեց Հակոբյանը։

Ամբաստանյալն իր ցուցմունքում պատմեց, որ դուրս գալուց հետո փորձել են ճաղավանդակը կոտրելու միջոցով դուրս հանել տղաներին, սակայն հաջողվել է միայն 2-ին ազատել։

«Երրորդին էլ ուզեցա հանեմ, բռնեցի, մայկան ճղվեց ու ինքն ընկավ գետնին»,- մանրամասնեց նա։

Մեղադրող-դատախազի հարցին ի պատասխան՝ Եղիշե Հակոբյանը փորձեց վերհիշել ողբերգական դեպքը։ Ամբաստանյալը պատմեց, որ դեպքից մի քանի օր առաջ էլ էր կացարանում հրդեհ բռնկվել, բայց կարողացել են հանգցնել, քանի որ բոլորն արթուն են եղել։ Անդրադառնալով հունվարի 19-ի դեպքին՝ նա նշեց, որ 00:00-ի սահմաններում վառարանի կրակն արդեն մարում էր, ինքն էլ ծառայակից Լևոնից փայտ է խնդրել՝ կրակը թեժացնելու համար։ «Իսկ վառելանյութ ուզե՞լ եք Լևոնից»,- Եղիշեից հետաքրքրվեց դատախազը։

«Հա, իմ հիշելով ասեց՝ տեղյակ չի կա՞, թե՞ չէ։ Հետո մտա պահեստ, գեներատորներից մեկի մեջ մի քիչ բենզին կար, որը հնարավոր կլիներ հանել։ Մտա խոհանոց, որ փոքր բաժակ վերցնեմ, Ռադիկն ասեց՝ շշերով բենզին կա մեքենաների մոտ։ Գնացի 5 լիտրանոց տարաներ էին, վերցրի ամենաքչով լցվածը։ Բերեցի, վառարանի վերևի կլոր հատվածից մի փոքր լցրի փայտի վրա, իմ հիշելով՝ տարան կափարիչով փակեցի։ Էդ կլոր հատվածից ծուխ էր դուրս գալիս, գլուխս մոտեցրի, որ տեսնեմ՝ ինչ ա, միանգամից բոցը տվեց դեմքիս։ Էդ պահին ձեռքիցս ընկավ շիշը, ձեռքով փորձեցի աչքերս բացել, տեսա՝ ձեռքերս վառվում են, տարան ընկավ ոտքերիս ու սկսվեց դա էլ վառվել, ինքստինքյան վերցրի ու նետեցի դռան ուղղությամբ, դե հետոն էլ արդեն պատմեցի»,- մանրամասնեց ամբաստանյալը։

Նշենք՝ Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով,որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել:

Արդյունքում Հակոբյանի կողմից կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չապահովելու հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը, Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի, սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի՝ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ), և վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, և, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից ոմանք պատմում են տղաների և սպաների միջև եղած լարված հարաբերությունների մասին։

Ռոզա Վարդանյան