ՊԵԿ-ի՝ աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված պաշտոնյան ազատվեց աշխատանքից

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արա Գաբրիելյանին ազատել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով. Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, սկանդալի կենտրոնում հայտնվել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, որը, պարզվում է, ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար»։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը սակայն, Գաբրիելյանի վերաբերյալ նշել էր․«Հանրությունը կարող է ունենալ իր սեփական կարծիքը: Օրինակ, նախկին դեմքերն ինչո՞ւ են պաշտոններ ստանում: Մենք այսօր ներքևից համալրում ենք ՊԵԿ-ը երիտասարդներով, բայց վերևի մակարդակում, որոշումներ կայացնողների առումով, իրականացվող քաղաքակությունն այն է, որ ես վստահում եմ փորձառություն ունեցողներին ու որևէ խնդիր չեմ տեսնում: Եթե ՊԵԿ-ն իր առջև խնդիրն իրականացնում է, կադրային նշանակումները ճիշտ էին, եթե ոչ՝ հետևություններ պետք է անենք ու հրաժարական տանք: Ինչ վերաբերում է Արա Գաբրիելյանին. ՀՀ օրենսդրութամբ ինքը հանդիսանո՞ւմ է դատապարտված, մեղադրալ, այսինքն՝ իրավական տեսանկյունից խնդիր ունի՞ նշանակման, թե՞ ոչ ու ի՞նչ հանգամանքներում է եղել, որ ԱՄՆ-ի պես երկիրն իրեն ասել է՝ գնա ձեր երկիր, այսինքն՝ չի դատապարտել: Մեր օրենսդրությամբ ինքը որևէ պատիժ կրած անձ չի հանդիսանում»: