Ալեն Սիմոնյանը Փաշինյանի հետ այսօր ՍԴ չէր գնացել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Այսօր Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել բարձր դատարանում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Factor.am-ը կառավարության հրապարակած կադրերում արձանագրել է, որ միջոցառմանը չի մասնակցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելով պետություն է։

Factor.am-ն ԱԺ նախագահի խոսնակից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չի մասնակցել միջոցառմանը։ Վերջինս խոստացավ ավելի ուշ մեկնաբանել, սակայն այդպես էլ արձագանք չեղավ։

Մեզ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հաստատել էր մասնակցությունը, սակայն, ինչպես այսօր պարզվեց, որոշել է չմասնակցել։

Ալեն Սիմոնյանի բացակայությունն առավել ուշագրավ է վերջին իրադարձությունների ֆոնին։
Հիշեցնենք՝ իրավապահները Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով 7 անձ էր ձերբակալել, որոնց թվում է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Այս իրադարձություններից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ Փաշինյանի ու Սիմոնյանի հարաբերությունները լարված են, ինչը ՔՊ-ականները հերքում են։

ԱԺ նախագահի խոսնակը Factor.am-ին ավելի ուշ փոխանցեց, որ Ալեն Սիմոնյանը միջոցառմանը չի մասնակցել զբաղվածությամբ պայմանավորված։

Նարեկ Կիրակոսյան