Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը՝ Բորելի և Միրզոյանի գլխավորությամբ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Բրյուսելում փետրվարի 13-ին տեղի է ունենալու ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի 5-րդ հանդիպումը։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպումը մեկնարկելու է Բրյուսելի ժամանակով 11։30-ին։ Անդրադարձ է լինելու երկկողմ հարաբերություններին և քաղաքական հարցերին։

«ԵՄ-ն և Հայաստանը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունների իրականացման վիճակի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Գործընկերության օրակարգի ավելի հավակնոտ ծրագրին շարժվելու հնարավորության շուրջ: Նրանք նաև կքննարկեն քաղաքական երկխոսությունը և բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև միգրացիան, շարժունակությունը և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակելու քաղաքական հարցերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային, արտաքին ու անվտանգային քաղաքականության։

Գործընկերության խորհուրդը նախագահելու է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։