Նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի, բանակցությունների պատրաստակամության ու պատմության մասին․ Պուտինը՝ ամերիկացի լրագրողի հետ զրույցում

Լուրեր

15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը, որը հայտնի է աջ պահպանողական հայացքներով, փետրվարի 8-ին հրապարակել է իր հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի առաջին կես ժամվա ընթացքում Պուտինը խոսել է Ռուսաստանի, Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի պատմության մասին։ Նա մենախոսությունը սկսել է վարանգների Ռուսաստան կանչով և Օլեգ Մարգարեի պատմությամբ, ավարտել Լենինի արտաքին քաղաքականության քննադատությամբ։ Երբ Ռուսաստանի նախագահը վերջապես վերադարձել է 21-րդ դարին, պատերազմի համար մեղադրել է Ուկրաինային՝ ռուսական ռազմական ներխուժումը հիմնավորելով որպես 2014 թվականին «Կիևում հեղաշրջումով և Կիևի կողմից մինսկյան համաձայնագրերը կատարելուց հրաժարումով»:

Այնուհետև Պուտինն ասել է, թե Ռուսաստանի Դաշնությունը «դեռ չի հասել իր նպատակներին» Ուկրաինայում, քանի որ նպատակներից մեկն էլ դրա «ապազգայնականացումն է»։

DW-ի ռուսական ծառայությունը նշում է, որ փորձագետները բազմիցս ընդգծել են, որ ՌԴ իշխանությունների քարոզչական պատմությունն այն մասին, թե Ուկրաինան, իբր, ղեկավարում են նացիստները, իրականության հետ կապ չունի. Ուկրաինայում այս կուսակցություններն ընդհանուր առմամբ ստացել են ձայների ընդամենը 2,15%-ը։

Հարցազրույցում ՌԴ նախագահը նաև Ուկրաինայի վրա հարձակումը հիմնավորել է միասնական ժողովրդի առասպելով՝ պնդելով, թե ուկրաինացիները «դեռևս իրենց ռուս են զգում»։ Միևնույն ժամանակ, նա «քաղաքացիական պատերազմի տարր» է տեսել Ռուսաստանի Դաշնություն Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեջ։

Կարլսոնի հետ զրույցում Պուտինը կրկնել է բանակցությունների պատրաստակամության մասին իր հայտարարությունները՝ կրկին մեղադրելով Ուկրաինային 2022 թվականին Կիևից ռուսական զորքերի դուրսբերումից հետո՝ Վաշինգտոնի և Լոնդոնի ազդեցության տակ ընկնելու պատճառով Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու համար։

Մեկնաբանելով եվրոպական երկրներում Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման աճող մտավախություններն ու նոր համաշխարահին պատերազմի հավանակաւոթյունը՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «շահեր չունի ո՛չ Լեհաստանում, ո՛չ Լատվիայում՝ ոչ մի տեղ»։

«Ռուսաստանն իր զորքերը Լեհաստան կուղարկի միայն մեկ դեպքում՝ եթե Լեհաստանից հարձակում լինի Ռուսաստանի վրա»,- հավելել է նա։

ՌԴ նախագահը մարտավարական միջուկային զենք կիրառելու՝ Մոսկվայի ծրագրերի մասին խոսակցություններն անվանել է «սարսափ պատմություններ», թեև ինքն էլ նախկինում բազմիցս նշել է միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մասին։

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները խոսում են համաշխարհային պատերազմի ու միջուկային հակամարտության մասին և փորձում են իրենց բնակչությանը վախեցնել մոտեցող ռուսական սպառնալիքով։ Սա ակնհայտ փաստ է։ Եվ մտածող մարդիկ՝ ոչ թե սովորական մարդիկ, այլ մտածող մարդիկ, վերլուծաբանները, իրական քաղաքականությամբ զբաղվողները, պարզապես խելացի մարդիկ, հիանալի հասկանում են, որ սա կեղծ է։ Ռուսական սպառնալիքն ուռճացվում է։ Ռուսաստանն իր զորքերը Լեհաստան կուղարկի միայն մեկ դեպքում՝ եթե Ռուսաստանի վրա հարձակում լինի Լեհաստանից։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք շահեր չունենք ո՛չ Լեհաստանում, ո՛չ Լատվիայում՝ ոչ մի տեղ։ Ինչո՞ւ է մեզ դա պետք: Մենք ուղղակի շահեր չունենք»,- ասել է Վլադիմիր Պուտինը։