Պաշտոնական Բրյուսելը՝ Ադրբեջանի ընտրություններում գրանցված խախտումների մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Մասնավորապես, նշվում է, որ «փետրվարի 7-ին Ադրբեջանի Հանրապետությունում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։ Դրանք առաջին ընտրություններն էին, որոնք անցկացվել են Ադրբեջանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Նախագահ Իլհամ Ալիևը վերընտրվել է իր պաշտոնավարման հինգերորդ ժամկետով»։

«Եվրամիությունն ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրահանգումները և եզրակացությունները։ Ըստ առաքելության՝ ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակող քաղաքական միջավայրում, երբ սահմանափակվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ներառյալ՝ հավաքների, արտահայտվելու և լրատվամիջոցների ազատությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ընտրությունների օրն անցել է հանգիստ և, ընդհանուր առմամբ, կազմակերպված, սակայն դիտորդներն արձանագրել են պարտադիր ընթացակարգերի համատարած անտեսում, թափանցիկության պակաս և բազմաթիվ լուրջ խախտումներ:

«Եվրամիությունը հաստատում է իր ակնկալիքները, որ Ադրբեջանի իշխանությունները կընդունեն և կկատարեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններն այս և նախորդ ընտրությունների հետ կապված: ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել Ադրբեջանի հետ երկխոսության և համագործակցության մեջ՝ ներառյալ լավ կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերում՝ ի շահ Ադրբեջանի ժողովրդի»,- նշվում է հայտարարության մեջ։

Նախօրեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները Բաքվում հրավիրված ասուլիսում ներկայացրել էին ընտրությունների նախնական դիտարկումները։ Ըստ դիտորդների՝ արտահերթ նախագահական ընտրություններն անցել են լրջագույն ընտրախախտումներով։ Քվեարկության ընթացքում տեղի ունեցած զանգվածային ընտրախախտումներն ու լցոնումներն արձանագրել էին նաև ադրբեջանական անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցները և դիտորդները։

Էմմա Չոբանյան