Ավինյանը ցավակցական գրառում է արել․ նա չի այցելել Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի վայր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ է անդրադարձել  այսօր Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունին։

«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել: Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- գրել է Ավինյանը։

Քաղաքապետը վստահեցրել է, որ «համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է տուժած ընտանիքների կողքին»։

Նկատենք, որ Տիգրան Ավինյանը չի այցելել դեպքի վայր։ Առավոտյան Նոր Արեշի 34-րդ փողոցում էր փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։ Այնտեղ էին նաև ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ և նրանց տեղակալները։

Հիշեցնենք, որ 16 մարդու կյանք խլած «Սուրմուլու» առևտրի  կենտրոնում տեղի ունեցած պայթյունից երեք օր անց Տիգրան Ավինյանն այցելել էր դեպքի վայր և Factor TV-ի հարցին ի պատասխան հաստատել, որ այդտեղ է որպես ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածու։ Նախկին փոխվարչապետ Ավինյանն այդ ժամանակ որևէ պաշտոն չէր զբաղեցնում։ Ողբերգական դեպքից և իր այդ հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց նա ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։

Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor TV-ի հարցին ի պատասխան հաստատեց, որ Ավինյանը չի այցելել դեպքի վայր, սակայն հանձնանարել է, որ իրականացնեն կարիքի գնահատում և աջակցեն տուժած քաղաքացիներին։ Կոստանյանը նաև ընդգծեց, որ քաղաքապետարանից պաշտոնյաներ եղել են դեպքի վայրում։

Արփի Հակոբյան