Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել են Հանրային ռադիոյից․ տնօրենը հաստատում է, բայց նշում՝ ռադիոյի աշխատակազմը չի արել

Լուրեր

20.10.2026 | 20:07
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ միջադեպ է տեղի ունեցել։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ մինչ Փաշինյանի գնալը ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են  Արցախի դրոշը։ Տեղեկացանք, որ ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն  դրոշն, ի վերջո, հանվել է։ Ավելի ուշ այն վերադարձվել է։

Այս միջադեպի վերաբերյալ Factor.am-ը զրուցեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Նա  Factor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ դրոշը մի քանի ժամով  հեռացվել է։

-Պարոն Խումարյան, ճի՞շտ է, որ Փաշինյանի այցից առաջ Արցախի դրոշը հեռացվել է։

-Հիմա դրոշը տեղում է, կարող եք գալ տեսնել։

-Խնդրում եմ ասել՝ Փաշինյանի այցից առաջ հանվե՞լ է, թե՞՝ոչ։

-Ամսի 31-ին ժամը մեկի սահմաններում մեր աշխատակիցներից մեկը տեսել է, որ դրոշը հանված է և անմիջապես հետ ենք բերել, որտեղ որ պետք է լիներ։

-Իսկ Փաշինյանը ժամը քանիսի՞ն էր եկել։

-Առավոտյան։

-Ստացվում է՝ Փաշինյանի այցից առա՞ջ է հանվել։

-Ես արձանագրում եմ փաստը, որ ամիս 31-ին մի քանի ժամ Արցախի դրոշը, ցավոք սրտի, այդտեղ չի եղել։ Վստահեցնում եմ, որ դա որևէ կապ չունի Հանրային ռադիոյի որևէ աշխատակցի հետ։

-Իսկ տարածքում տեսախցիկներ կա՞ն։ Արձանագրվե՞լ է՝ ով է հանել։

-Այդ կողմի վրա չեն նայում, փորձել ենք, ցույց չի տվել։

-Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները հանած լինեն։

-Դժվարանում եմ ասել, հստակ տվյալներ չունեմ։ Եկեք փաստերով խոսենք, այո, ես հաստատում եմ, որ ձեր մատնանշած օրը դրոշը մի քանի ժամով այնտեղ չի եղել։

Նշենք, որ այսօր Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոյի կայքում հոդված է հրապարակել և քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ վերջին հարցազրույցում  արտահայտած մտքերի համար։  «Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը»,-գրել է Խումարյանը և նույն տաղավարից հրապարակել կարմիր հագուստով լուսանկար։

Հիշեցնենք, Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու մասին խոսելիս այլաբանության էր դիմել։ Փաշինյանն առաջարկեց պատկերացնել, թե ինչպես ենք սիրելի տատիկի գործած կարմիր զգեստով անցնում մի ճանապարհ, որի երկու եզրերին ցուլ է կանգնած: Այն անցնելու համար, ասաց, պետք է որոշում կայացնել: «Եթե էդ կարմիր շորը մենք փոխենք, հրաժարվենք, դնենք արխիվի մեջ, ոչ թե արխիվ, փաթեթավորենք՝ որպես մասունք, որպես շատ հարազատ և սրբազան մի բան, բայց այլևս իրեն շրջանառությունից, կիրառությունից հանենք, իրեն ընկալենք որպես մեր պատմության, մեր անցյալի մի մաս, և զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որում մենք պատրաստվում ենք գործել», – ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Գարեգին Խումարյանից նաև հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունի՞, որ աշխատանքից կազատեն Փաշինյանին քննադատելու համար։ Նշենք, որ Հանրային ռադիոն գործում է պետական ֆինանսավորմամբ։ «Էթիկա եմ խախտե՞լ։ Հանրային հեռարձակողը՝ որպես սեփականություն պետական լինելով,  բացարձակ անկաշկանդ է ու գործում է խղճի մտոք»,-ասաց նա։

 

Նարեկ Կիրակոսյան