Ադրբեջանի սահմանը հատած Չեխիայի ձերբակալված քաղաքացու հարցով հետաքննություն է ընթանում

Լուրեր

06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 3-ին տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացի է ձերբակալվել, որը փորձել է ապօրինի հատել սահմանը։ Վկայակոչելով իրազեկ աղբյուրին՝ ադրբեջանական մամուլը գրել էր, թե Չեխիայի քաղաքացին, իբր, «ներխուժել է Ադրբեջանի տարածք՝ շրջանցելով հայկական կողմի ականապատ գոտին»։

Ըստ ադրբեջանական մեդիայի՝ Բաքուն տեղեկությունը փոխանցել է Ադրբեջանում Չեխիայի հյուպատոսություն։ Բաքվում Չեխիայի դեսպանատունն իր հերթին ադրբեջանական Թուրան գործակալությանը իր քաղաքացու ձերբակալման հարցով լրացուցիչ մանրամասներ չի հաղորդել։

«Հարցը հետաքննվում է»,- ասել են դեսպանատնից։

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատություն» ռադիոկայանին ավելի վաղ փոխանցել էր, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության որևէ անդամի հետ՝ ինչպես պնդում էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։

«Մենք կարող ենք հաստատել Չեխիայի քաղաքացու ձերբակալումը»,- չեխական CTK լրատվականին ասել է երկրի ԱԳՆ խոսնակ Մարիանա Վերներովան։

Նրա խոսքով՝ ձերբակալության պատճառը Չեխիայի քաղաքացու կողմից ապօրինի սահմանահատումն է։

Էմմա Չոբանյան