Կառավարությունը ՀԾԿ հանձաժողովի թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ոլորտում իրականացվել է բավական մեծ աշխատանք, սակայն դեռևս այդ ուղղությամբ անելիքները շատ են: «Մասնավորապես՝ հանրային ծառայությունների ոլորտում գնումների գործընթացն առավելագույնս կանոնակարգելու, թափանցիկ և մրցակցային դարձնելու խնդիր կա, որովհետև դա մի թեմա է, որը նաև մեր սակագնային բանաձևերի վրա է շատ ուղղակի ազդեցություն ունենում: Մենք մի շարք ուղղություններով ունենք կարևոր աշխատանք իրականացնելու, այդ թվում՝ իրազեկումների առումով: Ես մեր քննարկումից մի դրվագ շատ եմ կարևորում. հիշում եք, երբ պարոն Հովհաննիսյանը հարց բարձրացրեց կապված էլեկտրական հոսանքի մատակարարումն անջատելու վերաբերյալ: Մենք քննարկեցինք նման դեպքերում, երբ սահմանված ժամկետում էլեկտրամատակարարումը չի վերականգնվում, քաղաքացիներին փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները, որովհետև այդ մեխանիզմն այսօր գործում է: Բայց մեր քաղաքացիները գործնականում իրազեկված չեն դրանից, իրենք չգիտեն, որ եթե 4 ժամ և ավելի որևէ տեղ հոսանքի անջատում է տեղի ունենում, ՀԷՑ-ը պարտավոր է փոխհատուցել, որոշակի վճարում իրականացնել: Հանձնաժողովը նաև վերահսկում է այդ գործընթացը և այդ վճարումներն իրականացվում են»,- ասել է վարչապետը և կարևորել նման մեխանիզմների առկայությունը, որոնց միջոցով քաղաքացիները կարող են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ մատուցվող հանրային ծառայությունների կարգավորման առումով:

Դիմելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր ուղերձը պետք է շատ հստակ լինի՝ առաջիկայում շատ ակտիվ ենք լինելու ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասով: Ընդունված կամ նախատեսվող ռազմավարությունների հաջող իրականացումը կախված է նաև այն կարգավորումներից, որոնք իրականացվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Մենք վերականգնվող էլեկտրաէներգիայի, նոր ատոմակայան կառուցելու հետ կապված պլաններ ունենք, մեծ խնդիրներ ունենք ջրի ոլորտում՝ խմելու, ոռոգման ջրի: Ես ուզում եմ մեր ընկալումները փոխենք, մեր մտածածն այն չպետք է լինի, որ ջուրը չթանկանա, այլ պետք է մտածենք, որ մարդիկ ինչքան ուզեն շուրջօրյա ջուր ունենան՝ և՛ ոռոգման, և՛ խմելու: Մենք դա պետք է ապահովենք»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է ՀԾԿՀ-ի ակտիվ համագործակցությունը ոլորտի հետ առնչվող գերատեսչությունների հետ:

Գարեգին Բաղրամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Շատ ճիշտ և հանգամանալից նշեցիք այն աշխատանքները, որոնք դեռևս ունենք անելու, մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխման ուղղությամբ՝ ազատականացված շուկայի և նոր մոդելի ներդրման: Այն արդեն ավարտին է հասցվում, սակայն այստեղ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս: Անհրաժեշտ է ավելացնել հսկողական մեխանիզմները՝ շուկայի մասնակիցների չարաշահումները բացահայտելու նպատակով: Աշխատանքներ կան արվելու սպասարկման որակի ուղղությամբ, այդ թվում՝ սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկման ապահովման»,-ասել է Գարեգին Բաղրամյանը՝ վստահեցնելով որ ներկայացված բոլոր ուղղություններով պատշաճ աշխատանք կտարվի: