Երկու անձ սոցիալական ցանցի միջոցով գույքի ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր են արել․ նրանց մեղադրանքներ են ներկայացվել

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են 55–ամյա և 40-ամյա երկու տղամարդկանց կողմից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր անելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 55–ամյա և Կոտայքի մարզի 40-ամյա բնակիչները, ովքեր վրացական պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդներ են, դժգոհ լինելով ՀՀ կառավարության կողմից հիշյալ պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ սահմանված իրավակարգավորումներից, դրանցում ի օգուտ վարորդների փոփոխություններ իրականացվելու նկատառումով, հասարակության լայն զանգվածներին հասանելի «Տելեգրամ» սոցիալական ցանցում ստեղծված համապատասխան խմբում հանդես է եկել հիշյալ հարցը ոչ օրինական և ոչ խաղաղ ճանապարհով լուծելու առաջարկներով։ Վերջիններս հավանություն են տվել խմբի մյուս անդամների նմանատիպ գրառումներին և 2024թ․ հունվարի 16-ին սոցիալական ցանցի նշված խմբում հրապարակային կոչ են արել կատարել գույք ոչնչացնելով կամ վնասելով, նրանցի մեկի դեպքում՝ ավտոմեքենայի հրկիզումով զուգորդված հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ նշված երկու անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրանց ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: