Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի 4-ամսյա կալանքը բեկանելու բողոքը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  ներկայացված բողոքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այն քննել է Բաքվի վերաքննիչ դատարանը և մերժել՝ հիմնավորված համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ օրերս Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգել էր ևս 4 ամսով։

Նշենք, որ Վարդանյանի նկատմամբ շինծու մեղադրանքներն առաջադրվել են Ադրբեջանի քրական օրենսգրքի 214-1 ՝ «Ահաբեկչության ֆինանսավորում», 279,3 «Օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն» և 318.1 «Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանման կազմակերպում» հոդվածներով։

Հիշեցնենք՝ Բաքուն սեպտեմբերի 27-ին էր առևանգել Ռուբեն Վարդանյանին, ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ առաջադրել։ Այդ ժամանակ ադրբեջանական դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Էմմա Չոբանյան