Երբ Ստրասբուրգ գամ, աչքիս չերևաս․ Մարուքյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում ուկրաինացի պատգամավորի ելույթին

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ամոթալի է անվանել ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի պահվածքը, որն ավելի վաղ կոչ էր արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) փոխզիջում գտնել Ադրբեջանի հետ։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չերկարացնելու առաջարկով քննարկումների ժամանակ ուկրաինացի պատգամավորը Բաքվին աջակցող հայտարարություններ էր հնչեցրել՝ մասնավորապես ասելով, որ այն «վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը» և հաշտություն կնքում Հայաստանի հետ։ Միաժամանակ, Գոնչարենկոն Ռուսաստանին և Իրանին մեղադրել է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու մեջ։

Անդրադառնալով Գոնչարենկոյի այս ելույթին՝ Մարուքյանը հիշեցրել է, թե ինչպես էր ուկրաինացի այս պատգամավորը վրդովվել, երբ Մարուքյանը ԵԽԽՎ-ում ցույց է տվել Բաքվում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված «ավարների պուրակից» լուսանկարներ, որտեղ նաև հայ զինվորների մանեկեններ էին տեղադրված։ Ուկրաինացի պատգամավորի բուռն բողոքի արդյունքում նրան դուրս էին հրավիրել ԵԽԽՎ նիստերի դահլիճից։

«Այս երկակի ստանդարտների արդյունքում շատ հետաքրքիր է, թե ինչպես է այս ուկրաինացի պատգամավորն աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ նա չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված հազարավոր մարդկանց համար, Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների համար։ Ամո՛թ քեզ, Գոնչարենկո։ Երբ ես գամ Ստրասբուրգ, համոզվի՛ր, որ աչքիս չես երևա, քո ելույթը սրտխառնոց առաջացրեց»,- X-ում գրել է Մարուքյանը։