Համազգեստի շուկայի հնաբնակները․ «Զինտեքստիլը» շուրջ 100 մլն դրամի պատվեր է ստացել

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմը 5 մլն 520 հազար դրամ կվճարի Ազգային ժողովի նախկին պատգամավոր (1999-2007 թթ․), Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանի հետ փոխկապակցված ընկերությանը։ Խոսքը «Զինտեքստիլ» ՍՊԸ-ի մասին է, որի սեփականատերն ու ղեկավարը Կոստանդյանի կինն է՝ Աննա Վանեցյանը։

«Զինտեքստիլը» համազգեստ է կարելու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների համար։ 2024 թ-ի հունվարի 17-ին էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կարելու է 12 հատ կարճաթև շապիկ, 8 հատ տաբատ, 6 հատ կիսաշրջազգեստ, 3 հատ սվիտեր, 2 կիսավերարկու, 3 հատ ամառային և 3 հատ ձմեռային գլխարկ, 3 հատ գոտի՝ իր 3 գրպանիկներով, որ նախատեսված են զենք, հատուկ միջոցներ և պարագաներ կրելու համար:

Ուշագրավ է, որ էլեկտրոնային աճուրդին մասնակցել է ևս 2 ընկերություն՝ «Դոնեռ» ՍՊԸ և «Գայանե Հակոբյան Գևորգի» Ա/Ձ։  Եվ թեև վերջինն առաջարկել է ավելի ցածր գին՝ 5․5 մլն դրամ,  հաղթող ընտրվել է «Զինտեքստիլը»։

«Զինտեքստիլ» ընկերությունը հիմնադրվել է 2022 թ-ի դեկտեմբերին, բայց 2023 թ-ի ընթացքում ստացել է համազգեստների ընդհանուր 96․2 մլն դրամ արժեքով պատվերներ ՀՀ դատախազությունից, Երևանի ՋԷԿ-ից, Բարձրավոլտ էլեկտրացանցերից, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանից։

Աննա Վանեցյանին պատկանող ընկերությունները՝ «Դերձակ», «Պահապան», «Պահապան 1», 2016 թվականից ի վեր տարիներ շարունակ պետական տարբեր մարմինների՝ Դատական դեպարտամենտի, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Պետական եկամուտների կոմիտ, Պետական պահպանության ծառայություն, Գյուղատնտեսության և Պաշտպանության նախարարություններ,  Քննչական կոմիտե և այլն, մատակարարել են համազգեստ ու հանդերձանք, իրականացրել պահնորդական ծառայություն՝ բյուջեից ստանալով հսկայական գումարներ։

Ի դեպ, Աննա Վանեցյանի գործընկերը և «Պահապան» ընկերության հավասար համասեփականատերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրն է՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանը։ 

Նկատենք, որ թե՛ «Դերձակ»-ը, թե՛ «Պահապան»-ը և թե՛ «Պահապան 1»-ը պարբերաբար հայտնվել են Ֆինանսների նախարարության՝ պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում՝ տարբեր կառույցների հետ գնման պայմանագրերը խախտելու պատճառով։ 

Գայանե Խաչատրյան