«Սերժ Սարգսյանի դեմ դիմում ներկայացրած անձը 10 մլն դոլարանոց ցուցմունք է տվել»․ Մակինյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Շարունակում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ուշագրավ հայտարարություն արեց։

«Սերժ Սարգսյանի դեմ դիմում ներկայացրած անձը 10 մլն դոլարանոց ցուցմունք է տվել»,- ասաց նա։

Ըստ պաշտպանի՝ Սարգսյանի դեմ դիմում ներկայացրած Սևան Քոչարյանը պետք է Հարկադիր կատարման ծառայության կողմից վտարվեր իր բնակարանից, սակայն դիմումը ներկայացնելուց հետո չի վտարվել:

Մակինյանն ասաց, որ այն ժամանակ, երբ Սևան Քոչարյանը դատարանում ցուցմունք է տվել, ինքը հարցրել է, թե որտեղ է բնակվում, ինչին ի պատասխան Քոչարյանը նշել է այն հասցեն որտեղից պետք է վտարված լիներ: Ըստ փաստաբանի, Քոչարյանին չեն վտարել, որպեսզի նա դատարանում ևս պնդի իր ցուցմունքները:

Պաշտպանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ չի կատարվում վտարման վերաբերյալ դատական ակտը` ըստ էության ակնարկելով, որ դա Սերժ Սարգսյանի դեմ Սևան Քոչարյանի ցուցմունքի գինն է:

Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործը գրեթե ավարտական` դատական վիճաբանությունների փուլում է:

Այսօր պաշտպանական ճառով են հանդես գալիս Սարգսյանի պաշտպանները: