Կրակահերթ՝ բակում կայանված «Լեքսուս»-ի ուղղությամբ, որի մեջ այդ պահին մեքենայատերն է եղել․ նշանակվել է փորձաքննություն

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հունվարի 16-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց փողոցի մի բակում լսվել են կրակոցների ձայն, հնարավոր է մեքենայից գազի արտահոսք լինի․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց նշված վայր: Շուտով տեղ հասան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարներ, քննիչ ու փորձագետ:

Գազի արտահոսք չկար, սակայն պարզվեց, որ անհայտ անձը կրակոցներ էր արձակել բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին մեքենայատերն էր:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 4 պարկուճ և գնդակի միջուկի զանգվածի նմանվող 2 առարկա:

Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ մեքենայատիրոջ ուղղությամբ իր մոտ պահվող հրազենից կրակել էր մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի 38-ամյա բնակիչը:

Նրան հայտնաբերելու միջոցառումները, սակայն, մի քանի օր արդյունք չտվեցին, և 38-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում, խափանման միջոց ընտրվեց կալանքը: Հունվարի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանների բացատրական աշխատանքից հետո հետախուզվողն ինքնակամ ներկայացավ Շենգավիթի բաժին` բերելով նաև հանցագործության գործիք «ԱԿ-74» տիպի առանց գործարանային համարի ինքնաձիգը, մեկ փամփշտակալ և փամփուշտներ:
Ինքնաձիգը ներկայացվել է քննչական բաժին:

Նշանակվել է փորձաքննություն: Արարքի դրդապատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են: