ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկել է չհաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը նախօրեին լիագումար նիստում առաջարկել է  չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Ադրբեջանական Թուրան գործակալությունը իր աղբյուրներին վկայակոչելով գրում է, որ  որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո։ Մոնիտորինգի հանձնաժողովը համարում է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն առնվազն մեկ տարի։

«Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությունն էլ գրում է, որ չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ընդունված բազմաթիվ բանաձևերին, Մոնիտորինգի կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում, որ Բաքուն չի կատարել կազմակերպության հանդեպ իր կարևոր պարտավորությունները։ Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանում դեռևս կան շատ լուրջ մտահոգություններ ազատ և արդար ընտրությունների, իշխանությունների տարանջատման, գործադիր իշխանության համեմատ օրենսդիր մարմնի թուլության, դատական ​​իշխանության անկախության և մարդու իրավունքների հարգման վերաբերյալ։

Կոմիտեն նաև ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Ադրբեջանը չի համագործակցում Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի շրջանակում, փետրվարի 7-ին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր չի ուղարկել և թույլ չի տալիս Ադրբեջանի հարցով համազեկուցողներին հանդիպել այն անձանց հետ, ովքեր քաղաքական դրդապատճառներով կալանավորվել են:

Փաստաթղթում մատնանշվում են նաև լրագրողների ձերբակալությունները, ինչպես նաև հավաքների ազատության սահմանափակումները, ճնշումները քաղաքացիական հասարակության վրա, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերը, Եվրոպական դատարանի որոշումների չկատարումը:

Թե ԵԽԽՎ-ն ինչ ձևով կսահմանափակի ադրբեջանցի պատգամավորների լիազորությունները, հայտնի կդառնա  այսօր կայանալիք դեբատներում։ Լիագումար նիստը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Նշենք, որ Ադրբեջանի լիազորությունները սահմանափակելու նախաձեռնությամբ հանդես է եկել գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն։ Ավելի վաղ ԵԽԽՎ-ն հայտնել էր, որ սկսվել է Ադրբեջանի պատվիրակության լիազորութունների սահմանափակման գործընթաց։