Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից մեկ տարի անց ընտանիքները դեռ փնտրում են անհետ կորած հարազատներին

Լուրեր

29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
29.05.2026 | 21:35
ԵՏՄ-ն Հայաստանին կխնդրեր անդամակցության հանրաքվե անցկացնել որքան հնարավոր է շուտ. Պուտին
29.05.2026 | 21:17
Հունիսի 1-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.05.2026 | 20:59
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել
29.05.2026 | 20:44
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
29.05.2026 | 20:29
«Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.05.2026 | 20:14
ԵՏՄ չորս առաջնորդներ արձանագրել են, որ չեն ցանկանում՝ Հայաստանը դուրս գա միությունից․Լուկաշենկո
29.05.2026 | 19:58
Հացադուլի 11-րդ օրը Արթուր Օսիպյանը պահանջում է՝ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրի
29.05.2026 | 19:42
Հայաստանը նախաձեռնել է «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ բանաձևի նախագիծ
Բոլորը

Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերից շուրջ մեկ տարի անց ընտանիքները ևս մեկ անգամ կոչ են անում իշխանություններին ավելացնել ջանքերը՝ գտնելու իրենց անհետ կորած սիրելիներին, գրում է Stockholm center for freedom-ը։

2023 թվականի փետրվարի 6-ին 7,8 և 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժերը հարվածել էին Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան 11 նահանգներին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ մնացել են անօթևան: Հստակ թիվը հայտնի չէ, սակայն հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, համարվում են անհետ կորած:

Ընտանիքները փնտրում են իրենց անհետ կորած հարազատներին առաջին իսկ օրից՝ զննելով հիվանդանոցներն ամբողջ երկրում և տարածաշրջանի զանգվածային գերեզմանները՝ հույս ունենալով, որ, միգուցե, իրենց հարազատը թաղվել է առանց ինքնությունը բացահայտելու:

Մինչ անհայտ մարմինները թաղվել են զանգվածային գերեզմաններում, իշխանությունները լուսանկարել են, ԴՆԹ-ի նմուշներ և մատնահետքեր հավաքել: Յուրաքանչյուր անհայտ զոհի գերեզմանին եղել է համարանիշ: Մարդիկ պետք է վերանայեն լուսանկարները և ԴՆԹ-ի նմուշ տրամադրեն՝ պարզելու համար՝ արդյո՞ք իրենց ընտանիքի անդամը թաղված է նման գերեզմաններից մեկում:

Ընդհանուր առմամբ, 54 մարդ անհետ կորել է Հաթայ նահանգի տխրահռչակ Rönesans Rezidans շենքային համալիրից, որն ամբողջությամբ քանդվել է երկրաշարժերի հետևանքով։

Սունա Օզթյուրքի դուստրն ու երկու թոռներն այդ ժամանակ բնակվել են շենքում, ներկայում անհետ կորած են։

«Ես 20 օր սպասել եմ փլատակների մոտ, բայց մեկ տարի անց դեռ տեղեկություն չունեմ, թե ինչ է պատահել նրանց հետ։ Բեկորները շատ արագ հեռացվեցին առանց պատշաճ որոնումների, և աշխատողները հարազատներին ասացին, որ իրենք հրահանգներ են ստացել իշխանություններից դա անելու համար՝ լրատվամիջոցների ուշադրության պատճառով»,- ասել է Օզթյուրքը։

Թեև Օզթուրքն ու երեխաների հայրը ԴՆԹ-ի նմուշներ են հանձնել՝ համընկնման ակնկալիքով, նրանք դեռևս որևէ լուր չեն ստացել։

«Մենք ցանկանում ենք, որ որոնումները շարունակվեն, մենք չենք ուզում, որ նրանք պարզապես մահացած համարվեն: Բայց մենք այլևս չգիտենք՝ ինչ անել։ Մտածում եմ՝ աղետի տարելիցի օրը ցույց կազմակերպել այնտեղ, որտեղ շենքը կանգնած էր»,- ասել է նա։

Եթե իշխանություններն անհետ կորած համարվող մարդկանց մահացած հայտարարեն, բոլոր որոնումները կդադարեցվեն, ինչին ընտանիքները կտրականապես դեմ են:

Եվս 27 մարդ անհետ կորել է Հաթայի Güzelburç թաղամասի Իլքե շենքային համալիրից։ Մինչ փլատակներն ամբողջությամբ հանվել են, մարդիկ դեռ փնտրում են անհետ կորած ընտանիքի անդամներին։ Սելահաթթին Քըլըչը հայտնել է, որ փնտրում է իր որդուն, հարսին և 8-ամյա թոռանը։ Մեկ այլ ընտանիք փնտրում է եղբորը, կնոջն ու 6 ամսական երեխային։

Նրանք պահանջում են ԱԺ հատուկ քննչական հանձնաժողով ստեղծել՝ անհետ կորածների խնդրով զբաղվելու համար։

«Մենք ուզում ենք մի կտոր ոսկոր, մի թել մազ, մեր հարազատներին պատկանող մի բան: Մենք ցանկանում ենք, որ կառավարությունը լրջորեն մոտենա այս հարցին»,- ասել են նրանք լրատվամիջոցներին։

Ընդդիմադիր պատգամավորները նաև կոչ են արել իշխանություններին հետաքննել անհետ կորածների, հատկապես՝ երեխաների գործերը։ Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ներմին Յըլդըրըմ Քայան մի քանի անգամ բարձրացրել է այս թեման խորհրդարանում։

«Պետական պաշտոնյաները բազմիցս ասել են, որ անհետ կորած երեխաներ չկան։ Եթե կորած երեխաներ չկան, ինչո՞ւ են մարդիկ վերջին 11 ամիսների ընթացքում փնտրում իրենց երեխաներին»,- ասել է նա ելույթում։

Հիշեցնենք՝ Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Մահինուր Օզդեմիրն ասել էր, որ «երկրաշարժերի հետևանքով անհետ կորած երեխաներ չկան»։

Էմմա Չոբանյան