Ովքեր են կանգնած Երուսաղեմում հայ համայնքի դեմ արշավի հետևում

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Երուսաղեմի հայկական համայնքը գրեթե 24-ժամյա ռեժիմով շարունակում է նստացույցերն ու տարածքների պահպանությունը։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ ներկայացնելով, թե ինչ իրավիճակ է այժմ տիրում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի տարածքում, արդյո՞ք հայ համայնքի վրա հարձակման վտանգները պահպանվում են, և ովքեր են կանգնած Իսրայելում հայ համայնքի դեմ այս արշավի հետևում։

«Այս պահին իրավիճակը նմում է նույնը, հանգիստ է, որևէ հարձակում դեկտեմբերի 28-ից հետո տեղի չի ունեցել համայնքի ներկայացուցիչների վրա»,- նշեց Չերնոմորյանը։

Նա, սակայն, հավելեց, որ հարձակումների վտանգը դեռևս կա։

«Վտանգը չի վերացել, քանի դեռ մենք գործ ունենք նման մեթոդներով գործող կազմակերպության հետ։ Արդեն առնվազն 2 անգամ տեղի է ունեցել հարձակում հայկական համայնքի վրա։ Երկու անգամն էլ անցյալ տարի, մեկը՝ հոկտեմբերի վերջին, մյուսը՝ դեկտեմբերի 28-ին։ Առաջին անգամ՝ շներով, զինված ոստիկանների ուղեկցությամբ, իսկ երկրորդ անգամ՝  ամրաններով, փայտերով զինված 30 արաբներ, որոնց «Քսանա կապիտալ» կազմակերպությունը բերել էր հյուսիսային  շրջաններից՝ Հայֆայից և դրա շրջակայքից»,- մանրամասնեց նա։

Չերնամորյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից ստորագրված հողային գործարքով հայկական թաղամասի մոտավորապես 25%-ն են ցանկանում խլել հայ համայնքից․ «Խոսքը հայկական համայնքի տարածքի ավելի քան 25% տարածքի մասին է։ Այսինքն՝ «Կովերի պարտեզ» կոչվող տարածքն է ամբողջությամբ։ Այստեղ կան 5 ընտանիքներ, որոնք բնակվում են այդ տարածքում։ Բավականին մեծ հողակտորի մասին է խոսքը, որը հազարամյակներով հայ ժողովրդի ժառանգությունն է եղել, ստեղծված ու ձեռքբերված հայերի կողմից, և ոչ ոք իրավունք չունի այն օտարելու»։

Ըստ մեր զրուցակցի՝ հայ համայնքը լուրջ հիմնախնդիր ունի լուծելու, քանի որ հենց Իսրայել պետությունն է ցանկանում նման միջոցներով ձեռք գցել այս հողերին։

«Մենք բավականին լուրջ հիմնախնդիր ունենք այստեղ՝ այն առումով, որ կա արդեն նախադեպ, երբ հունական պատրիարքարանը խոշոր հողակտոր կորցրեց նման խարդախության պատճառով, երբ նախկին Իրենիոս 1-ին պատրիարքը Իսրայելի կողմից իրեն որպես պատրիարք ճանաչելու դիմաց էր կնքել պայմանագիրը։ Հետո եկավ Թեոֆիլիոս 3-րդ պատրիարքը, բայց բավականին երկար տարիներ նույն պատրիարքարանում՝ տարբեր սենյակներում, երկու պատրիարք էր նստում՝ Իսրայելի կողմից ճանաչված Իրենիոս 1-ինն ու Իսրայելի կողմից չճանաչված Թեոֆիլիոս 3-րդը։ Իրենիոս 1-ինն ուներ իսրայելական հատուկ ծառայությունների կողմից նշանակված անվտանգության աշխատակիցներ։ Երբ Իրենիոս 1-ինն այլևս չէր կարողանում պայքարել, նրան հեռացրեցին հունական պատրիարքարանից, և պատրիարքարանը դատարան դիմեց՝ Իսրայելի ամենաբարձր դատարանը, որը որոշ առումներով նաև Սահմանադրական դատարանի իրավունքներ ունի, և այն հօգուտ հրեական կազմակերպության որոշում կայացրեց, և հույները զրկվեցին հին քաղաքի շատ կարևոր մի մասում այդ տարածքներից։ Ինչ վերաբերում է հայերին, թե ինչ խարդախությամբ են այս գործարքը կնքել, փաստ է այն, որ այս «Քսանա կապիտալ» կազմակերպությունը քրեական տարրերի հետ կապեր ունի, հենց այդ կապերով պայմանավորված էլ նրանք վարձել են զինված արաբներին ու հարձակում կազմակերպել հայկական համայնքի վրա՝ քարերով, փայտերով ու ամրաններով զինված, հայերի դեմ նաև արցունքաբեր նռնակներ օգտագործեցին։ Փաստորեն, երևում է հստակ ձեռագիրը, որ այս մարդիկ պատրաստ են ցանկացած մեթոդի դիմել, որպեսզի հայերին ուղղակի դուրս հանեն իրենց սեփական հողերից, սեփական տարածքներից, որտեղ հազարավոր տարիներ են ապրում»,- ասաց Չերնամորյանը։

Ըստ նրա՝ որոշ տեղեկություններով՝ այս ամենի հետևում կանգնած են Իսրայելի Ներքին գործերի և Անվտանգության նախարարությունները, որոնք «ծայրահեղ ուղղափառ հրեաներ են ղեկավարում»։

«Այսինքն՝ հենց Իսրայել պետությունն է կողմ, որ «Քսանա կապիտալի» միջով այս տարածքներին ձեռք գցի։ Հայ համայնքը պետք է զինվի համբերությամբ ու պայքարի իր իրավունքների համար։ Հայերի վրա հարձակումից հետո առաջին դատը շատ դրական էր․ Երուսաղեմի դատարանը ոչ միայն երկու հայերին արդարացրեց, ովքեր ձերբակալվել էին դեկտեմբերի 28-ին ոստիկանների կողմից, այլ նաև որոշում կայացվեց, որ հայերն իրավունք ունեն գտնվելու իրենց տարածքում, և որ ոչ ոք իրավունք չունի նրանց այնտեղից հանել։ Հույս ունենանք, որ այն կողմը, որը հարձակումներ կազմակերպեց հայերի դեմ, այլևս նման սխալ չի գործի։ Նրանց գործած սխալները բավարար հիմք կհանդիսանան այս գործարքը չեղարկելու և ամբողջությամբ հողերը հայկական համայնքին վերադարձնելու համար»,- եզրափակեց Չերնամորյանը։

Տաթև Ֆռանգյան