Հրդեհի հետևանքով այրվել է Աբխազիայի պետական պատկերասրահի գրեթե ողջ ֆոնդը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կիրակի գիշերը տեղի ունեցած հրդեհը ոչնչացրել է Աբխազիայի պետական ​ պատկերասրահի գրեթե ողջ ֆոնդը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանրապետության փոխնախագահ Բադրա Գյունբան՝ մանրամասնելով, որ դա լուրջ կորուստ է Աբխազիայի մշակույթի համար։

«Մենք գործնականում կորցրել ենք ամբողջ ֆոնդը, որը գտնվում էր այս շենքում, սա լուրջ կորուստ է մեր մշակույթի համար»,- ասել է Գյունբան։ Նրա խոսքով, հրշեջների համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը դեպի Աբխազական թատրոն և այրված շենքի անմիջական հարևանությամբ գտնվող երգչախմբի փորձասրահ։

Պատկերասրահը գտնվում է Սուխումի կենտրոնում գտնվող երկհարկանի հնագույն շենքի երկրորդ հարկում։ 1963 թվականից այստեղ հավաքվում են ամբողջ Խորհրդային Միության հայտնի նկարիչների գործերը։

Այժմ Աբխազիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացնում հրդեհի պատճառները պարզելու համար։ Հրշեջներն ու փրկարարները շարունակում են աշխատել։