Ըստ Լավրովի՝ Երևանը չի կատարում «Սյունիքով ճանապարհի բացման՝ եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանավորվածությունը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանը չի կատարում Սյունիքով ճանապարհի բացման՝ եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կարծում եմ՝ չպետք է ամաչենք այն եռակողմ հայտարարությունների գնահատման կարևորությունից, որոնք ստորագրվել են 2020-2022 թվականներին։ Շատ ցավալի է, որ նման, փաստացիորեն ՀՀ համար շահեկան բանը, ինչպիսին է Սյունիքի մարզով երթուղու բացումը, մինչ օրս մնում է թղթի վրա»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ հենց Հայաստանն է դժվարանում երթուղիների բացման հարցում, այնպես, ինչպես այն գրված է եռակողմ հայտարարության մեջ։ Նրա խոսով՝ Երևանը նոր պահանջներ է ներկայացնում ճանապարհների անվտանգության վերաբերյալ։

«Չեն ցանկանում, որպեսզի այնտեղ ռուս սահմանապահները կանգնեն, չնայած դա գրված ու ստորագրված է վարչապետ Փաշինյանի կողմից։ Չեն ցանկանում, որպեսզի մաքսային ու սահմանային հսկողությունը չեզոք լինի։ Միայն իրենք, իսկ դա հակասում է պայմանավորվածություններին»,- հայտարարել է Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում։