«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել․ Լավրովը նշել է՝ ինչի շուրջ է եղել պայմանավորվածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել։

«Վարչապետ Փաշինյանը ինչ-որ մի տեղ ասել էր, որ ՀՀ-ն կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի գնացել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել ՌԴ և Ադրբեջանի նախագահների ու վարչապետ Փաշինյանի միջև։ Բոլոր երթուղիների ապաշրջափակվման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են իրենց տարածքում իրավազորությունն ու ինքնիշխանությունը այդ երթուղիների նկատմամբ»,- ասել է Լավրովը 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությունը վերաբերում է բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։

«Այն, որ պարոն Փաշինյանն ասաց, թե ցանկանում է ՀՀ-ով տարանցման նույնպիսի պայմաններ, ինչպիսին կկիրառվեն Իրանի տարածքով տարանցման ժամանակ, ես ոչ մի տրամաբանություն չտեսա։ Եռակողմ աշխատանքային խմբի պայմանավորվածությունների շրջանակում հաստատվել է, որ բոլոր կապերի ու երթուղիների ապաշրջափակման դեպքում երկրները, որոնց տարածքով անցնում է ապաշրջափակված ցանկացած նման երթուղի, ամբողջությամբ պահպանում է իր ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Իր տարածքում, կրկնում եմ ևս մեկ անգամ»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոոնյան։

Մանրամասները՝ տեսանյութում։