Կարևոր է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների բացառումը․Դավոսում հանդիպել են ՀՀ նախագահն ու Իրանի ԱԳ նախարարը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակնում ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպում են ունեցել։

Իրանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Հայաստան իր վերջին այցին,  ՀՀ  արտգործնախարարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպմանը, Աբդոլահիանն ասել է, որ Հայաստանը կարևոր դիրք ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերությունները զարգանում են, և այդ հարաբերությունների ամրապնդումը բխում է երկու երկրների շահերից։ Նա կարևոր է համարել Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանումը և նշել.

«Մենք միշտ աջակցել ենք Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին և կարծում ենք, որ տարածաշրջանում կայունության պետք է հասնենք տարածաշրջանային լուծումների միջոցով»։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է պատմական տրանսպորտային ուղիների պահպանման կարևորությունը Կովկասի զարգացման գործընթացում և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացառումը։

Աբդոլլահիանը, մեջբերելով Գերագույն առաջնորդի խոսքերը, որ «Հայաստանը Իրանի լավ հարևանն է», նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու սահմանափակումներ չկան։

ՀՀ նախագահն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել երկու երկրների բարեկամական և կառուցողական հարաբերությունների կապակցությամբ, նշել երկու ժողովուրդների պատմական կապերը, նրանց ազդեցությունն ու դրական դերը բարեկամական հարաբերությունների և երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։ Վահագն Խաչատուրյանը կոչ է արել ամրապնդել համագործակցությունը երկու երկրների մասնավոր հատվածների միջև։ Նա կարևորել է նաև փոխգործակցության ամրապնդումը տրանսպորտի և տարանցման ոլորտում։