Ինչու Փաշինյանը չի մեկնել Դավոս

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Հայաստանը ներկայացնում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը միայն 2019 թվականին էր մեկնել Դավոս։ 2022, 2023 թվականներին ևս վարչապետը չէր մեկնել Շվեյցարիա։

Թե ինչու լիազորությունների լայն շրջանակներ ունեցող Փաշինյանի փոխարեն որոշում կայացնելու գրեթե ոչ մի լիազորություն չունեցող նախագահն է մասնակցում Համաշխարհային տնտեսական համաժողովին, ՀՀ կառավարությունից առաջարկեցին մեկնաբանություն ստանալ Արտաքին գործերի նախարարությունից, գերատեսչության մամուլի խոսնակի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Ուշագրավ է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի մեկնարկին զուգահեռ ԵՏՄ պաշտոնական կայքում հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի ուղերձը միության անդամ երկրների ղեկավարներին` ՀՀ-ի կողմից ԵՏՄ-ում նախագահությունը ստանձնելու առթիվ։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Այն 1971 թվականից ամենամյա հանդիպումներ է անցկացնում բիզնեսի առաջատար ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ: