Փաստաբանն ահազանգում է, որ Ստեփանավանի համայնքապետը դանակով վնասել է քաղաքացիներից մեկի կոկորդը, համայնքապետարանից հերքում են

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ահազանգում է այն մասին, որ Ստեփանավանի համայնքապետը դանակով վնասել է քաղաքացիներից մեկի կոկորդը։

«Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք, հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում: Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում եմ նշված խնդրի վրա և պահանջում արդյունավետ քննություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոչուբաևը։

Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 2 ժամ առաջ։ Ըստ փաստաբանի՝ իր վստահորդ Գագիկ Կարապետյանը զբաղվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով գնացել է համայքապետարանի շենք, փորձել հանդիպել համայնքապետ Արմեն Գրիգորյանին։

«Սակայն նրան մոտեցել է համայքապետի վարորդն ու կոպիտ կերպով հայտնել, որ համայնքապետը քո նմաններին կամ քեզ չի կարող ընդունել»,- պատմեց Կոչուբաևն ու նշեց, որ հետո բանավեճ է սկսվել վարորդի արած արտահայտությունների շուրջ, ապա, ըստ փաստաբանի, համայնքապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել իր վստահորդ Կարապետյանին։

«Քաղաքապետը՝ մի ձեռքին խնձոր, մյուս ձեռքին՝ խնձորը կտրելու համար նախատեսված դանակը, բռնել է Գագիկ Կարեպտյանի գլխից և փորձել կտրել նրա կոկորդը, սակայն Կարապետյանը ճողոպրել ու փախուստի է դիմել, գնացել ոստիկանություն»,- ասաց Կոչուբաևը։

Այնուամենայնիվ, ըստ փաստաբանի, համայնքապետը վնասել է Կարապետյանի կոկորդը, ավելին, ընդամենը 2 մմ է մնացել, որ կենսական օրգան վնասվի։ Ըստ Կոչուբաևի՝ Կարապետյանը ոստիկանությունում փորձել է հաղորդում տալ, բայց ոստիկանները հաղորդում չեն վերցրել։

«Ասել են՝ «դու չգիտես՝ քաղաքապետն ում մտերիմն է, ում դեմ ես որոշել բողոքել»։ Այժմ էլ նվազագույն գործողություններ են կատարվել, անգամ քրեական վարույթ չկա նախաձեռնված»,- ասաց Կոչուբաևը։ Փաստաբանը նշեց, որ Գագիկ Կարապետյանն արդեն բուժօգնություն է ստացել։

«Մենք հիմա արագ փորձում ենք Գագիկ Կարեպետյանին մարզից դուրս բերել, որովհետև նաև տեսնում ենք վրեժխնդրության ռիսկ այն պատճառով, որ Գագիկ Կարեպետյանը մամուլով բարձրաձայնում է իր նկատամբ տեղի ունեցածը»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։

Ստեփանավանի համայնքապետի գործավար Լուսինե Ներկարարյան մեզ հետ զրուցում հերքեց Կոչուբաևի հայտնած տեղեկությունները։

«Ես տեղյակ եմ այդ միջադեպից, նման բան չկա, քաղաքացին զրպարտում է համայնքի ղեկավարին ու համայնքի աշխատակիցներին։ Ինքն իրեն լավ չի պահել, ճիշտ չի դրսևորել, իսկ այն ամենն, ինչն, իր պատմելով, արվել է իր հետ, ընդամենը զրպարտություն է»,- ասաց Ներկարարյանը՝ նշելով, որ Կարապետյանը ցանկացել է մտնել համայնքապետի աշխատասենյակ, սակայն վերջինիս մոտ ժողով է եղել, ուստի ինքը թույլ չի տվել։ Դրանից հետո Կարապոտյանն իրեն «վատ խոսքեր» է ասել, «անշնորհք վերաբերմունք» դրսևորել։

Մեր դիտարկմանը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրառմանը կից նաև Գագիկ Կարապետյանի վնասվածքը հավաստող լուսանկար է հրապարակել, եթե միջադեպ չի եղել, ապա ինչպե՞ս է Կարապետյանը վնասվածք ստացել, համայնքապետի գործավարն ասաց, թե ինչը չգիտի։

«Շատ հնարավոր է՝ ինքն իրեն վնասած լինի՝ զրպարտելու համար։ Ամեն դեպքում ինքն այստեղից նորմալ վիճակում է դուրս եկել ու գնացել, նրա վրա անգամ մի փոքր քերծվածք չի եղել, ու դրանից հետո մենք լսել ենք նույնն, ինչ դուք»,- ասաց Ներկարարյանն ու հավաստիացրեց, որ համայնքապետարանը բնականոն աշխատում է, համայնքի ղեկավարը ևս իր տեղում իր գործով է զբաղված։

Արաքս Մամուլյան