Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ նախաձեռնած արբիտրաժային գործընթացի շրջանակում ընթացակարգային նիստ է տեղի ունեցել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հունվարի 12-ին Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում տեղի է ունեցել դատավարական լսում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նախաձեռնած միջպետական ​​արբիտրաժային գործընթացի շրջանակում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Բաքուն նիստի ընթացքում ներկայացրել է ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի գլխավորած պատվիրակությունը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2023 թվականի փետրվարի 27-ին, Էներգետիկ խարտիայի համաձայնագրի համաձայն, միջպետական ​​արբիտրաժային գործընթաց էր սկսել Հայաստանի դեմ։ Ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրած արբիտրաժային ծանուցմամբ պահանջում է ֆինանսական փոխհատուցում 1991-2020 թվականներին, իբր, էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտման համար։ Բաքուն Հայաստանին մեղադրում է, իբր, էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման մեջ։

Գործի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։

Էմմա Չոբանյան