Վաշինգտոնը փորձում է ապաշրջափակել իր իսկ ստեղծած Հունաստան-ԱՄՆ-Թուրքիա եռանկյունին. անդրադարձ

Լուրեր

25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելք վերջին շրջագայությունը բացեց Հունաստանում և Թուրքիայում կանգառներով՝ մտքում ունենալով կրկնակի առաքելություն. հաստատել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հավատարմությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնահերթություններին՝ խնդիր, որն ավելի հեշտ է Աթենքի համար, իսկ ավելի բարդ՝ Անկարայի համար, և վստահ լինել, որ վերջին ամիսներին երկու հարևանների ու ավանդական թշնամիների հարաբերությունների բարելավումը կշարունակվի։ Այս մասին ասվում է ekathimerini-ի անդրադարձում։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ԱՄՆ-ի կործանիչների վաճառքը կարևոր դեր է խաղում։ Ամերիկացիներն ի սկզբանե փորձել են տարանջատել Անկարայի՝ ամերիկյան F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների հայտը Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի հաստատումից, որը դեռևս առկախ է: Վաշինգտոնը նաև նշել է, որ չի կապի F-16-երի վաճառքը Հունաստանին F-35-երի վաճառքի հետ, որը վերջնական փուլում է 2023 թվականի հունիսից: Թուրքիան պաշտոնապես դուրս է մղվել F-35 ծրագրից 2019 թվականին այն բանից հետո, երբ գնել է ռուսական արտադրության C-400 պաշտպանական համակարգը։

Թուրքիայի դեպքում մեսիջն այն է, որ F-16-երը կհաստատվեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վերջնական հաստատման դեպքում, և որ դրանց ձեռքբերման հաստատումը Կոնգրեսին կտրվի նույն փաթեթով, ինչ հունական F-35-երինը:

Հունաստանում հաղորդագրությունն այն է, որ շուտով կհաստատվի երկար սպասված կործանիչների վաճառքը։

«Այսպիսով ստեղծվել է հարաբերությունների եռանկյունի»,- ասել է Հունաստանի ամերիկյան քոլեջի Գլոբալ հարաբերությունների ինստիտուտի տնօրեն և ACG միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Կոստանտինոս Ֆիլիսը։

«Բլինքենը ցանկանում էր լսել թուրքական իշխանություններից, որ վերջին քայլը՝ խորհրդարանի կողմից Շվեդիայի հայտի վավերացումը, տեղի կունենա, հենց որ խորհրդարանը նորից գործի ընդմիջումից հետո՝ հունվարի 15-ին կամ դրանից հետո»,-իր հերթին ասել է թուրք նախկին դիվանագետ Սինան Ուլգենը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն այնուհետ Կոնգրեսին կփոխանցի Պետքարտուղարության ծանուցումը F-16-երի վերաբերյալ, ինչը, հավանաբար, տեղի կունենա Հունաստանին F-35-երի մատակարարման համանման ծանուցման հետ միասին:

Կոնստանտինոս Ֆիլիսն էլ ասել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային հարաբերական թուլության մեսիջ է ուղարկում այն մասին, որ Անկարայի մասին իրենց ընկալումը ներկայում ամբողջությամբ գործարքային է։

«Սա ամերիկյան կողմի սխալն է։ Երբ դու ունես գործարքային ընկալում մի երկրի մասին, որն ավելի քիչ հզոր է, քան դու, նրան լծակներ ես տալիս»,- նշել է նա։

Հունաստանն էլ շատ հստակ դիրքորոշում է որդեգրել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Մերձավոր Արևելքի պատերազմի վերաբերյալ, և շատ կարևոր հնարավորություններ է ընձեռել ամերիկյան շահերի համար։

Վերջին քայլը, որն աջակցում է ԱՄՆ-ի շահերին, Հունաստանի մասնակցությունն է «Բարգավաճման պահապան» գործողությանը՝ Կարմիր ծովով առևտրային նավագնացության ուղիները պաշտպանելու համար։

Ֆիլիսն ընդգծել է, որ այս ամենն անելով՝ Հունաստանը «նյարդային է զգում» ստեղծված եռանկյունու սխեմայից։

Էմմա Չոբանյան