Պետական գերատեսչությունները Երևանի կենտրոնից կտեղափոխվեն, կառավարական թաղամաս կստեղծվի․ Գրիգոր Մինասյան

Լուրեր

15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կար գաղափար, որպեսզի արդարադատությանը վերաբերող շենքերը, շինությունները տեղավորվեին մեկ վայրում, բայց հետո, իմ կարծիքով, ավելի ճիշտ որոշում է կայացվել՝ ստեղծել կառավարական թաղամաս։ Այսինքն՝ ոչ թե Արդարադատության նախարարությունը, Դատախազությունը, այլ բոլոր պետական գերատեսչությունները կենտրոնից դուրս գան, գնան քաղաքին մոտ, բայց իրականում մարզում տեղակայվեն»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ կառավարական թաղամաս կառուցելն ունի մի շարք առավելություններ։

«Ե՛վ կենտրոնը կբեռնաթափվի, և՛ այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պետական չինովնիկները, կտրվեն բիզնեսին․ վարձակալություն, վաճառք, այսինքն՝ շահույթ կգեներացվի»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ միջազգային փորձում այս մոդելը կիրառվում է։

Ըստ արդարադատության նախարարի՝ արդեն այս տարի ակնկալվում է ունենալ կառավարական թաղամասի մոդելը։

Արաքս Մամուլյան