ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 2024 թվականի բյուջեի շուրջ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնության են եկել երկրի 2024 թվականի բյուջեի շուրջ։
«Համաձայնությունը մեզ մոտեցնում է նրան, որ կանխի կառավարության անհարկի շաթդաունն ու պաշտպանի կարևոր ազգային առաջնահերթությունները»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Համաձայնագիրը նախատեսում է 1,6 տրիլիոն դոլարի բյուջե։ Ըստ ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի՝ մոտ 886 մլրդ դոլարը կուղղվի պաշտպանության ծախսերին:

«Այսպիսով, ԱՄՆ կառավարությունը կկարողանա պաշտպանել կարևոր ներքին առաջնահերթությունները, ինչպիսիք են վետերաններին կամ առողջապահական ծառայություններին աջակցությունը», – ընդգծել է Շումերը:

Պաշտպանական բյուջեի նախագիծը, որը համաձայնեցվել է ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատների համապատասխան հանձնաժողովների կողմից, ներառում է 300 մլն դոլար՝ Ուկրաինային ռազմական օգնության համար։ Օրենսդիրները մտադիր են նաև 2025 ֆինանսական տարում 300 մլն դոլար հատկացնել նույն կարիքների համար, եթե անհրաժեշտ լինի։ Ընդհանուր առմամբ, Կիևին օգնությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականի վերջ։