Ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության լիդերները չէին մասնակցում Գարեգին Բ-ի ձեռամբ մատուցվող պատարագին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ այսօր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբծննդյան պատարագ։

Հայրապետական պատարագին ներկա չէր Հայաստանի քաղաքական ղեկավարության որևէ ներկայացուցիչ։ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի տարի է, որ չի մասնակցում Սուրբծննդյան պատարագին։ Նախկինում ներկա էին լինում ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, նախարարներ, Երևանի քաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք։

Մայր Աթոռ-իշխանություններ հարաբերությունները լարվել են 44-օրյա պատերազմի հետո, երբ Գարեգին Բ-ն պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Չնայած Գարեգին Բ-ի և ընդդիմություն ջերմ հարաբերություններին, Սուրբծննդյան պատարագին ներկա չէին նաև ընդդիմության լիդերները՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը։

Պատարագին այսօր ներկա էին իշխանությունից Էդմոն Մարուքյանը, իսկ ընդդիմությունից Լիլիթ Գալստյանն ու Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև պատգամավորական մանդատ չունեցող որոշ ՀՀԿ-ականներ։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ևս ներկա էր պատարագին։