«Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ը մինչև օրս չունի շենքային պայմաններ

Լուրեր

06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
Բոլորը

Օրերս, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, նախարարի տեղակալ Վահե Բուդումյանի և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ուղեկցությամբ այցելել է Կինոկենտրոնին պատկանող Տերյան 3 ա հասցեում գտնվող տարածք. տեղեկացնում է նախարարության լրատվական վարչությունը:

Այցի նպատակն էր ծանոթանալ Կինոկենտրոնին պատկանող տարածքի վերականգնման , վերանորոգման աշխատանքների հնարավորությանը և անհրաժեշտ ֆինանսական աղբյուրներին:

Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրել է, որ տարածքը Կինկոնենտրոնին փոխանցելու օրվանից (2006 թվական) ունի վերանորոգման անհրաժեշտություն: Նա նաև փոխանցել է, որ Կինոկենտրոնը 2007 թվականին «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին պատվիրել էր Տերյան 3 ա տարածքի վերանորոգման համար կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր, ինչպես նաև ներկայացնել վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ: Շենքի վերանորոգման համար անհրաժեշտ է եղել ավելի քան 40 մլն ՀՀ դրամ, որը պետության կողմից չի տրամադրվել:

Կինոկենտրոնի տնօրենը հավելել է, որ կանոնադրական գործունեության ապահովման համար կազմակերպությունը 2006 թվականից մինչև այսօր Երևանում վարձակալել է տարածքներ՝ վճարելով ավելի քան 113 մլն ՀՀ դրամ:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին հանձնարարել է Տերյան 3 ա շենքի 147,6 քմ մակերեսով տարածքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթուղթ կազմել և տրամադրել ՀՀ մշակույթի նախարարությանը: