Հայաստանն արդարադատություն է իրականացնում. ՌԴ ՊՆ փոխնախարարը՝ Յուրի Խաչատուրովի գործի մասին
Քաղաքականություն
03.08.2018 | 17:37Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործով Հայաստանն արդարադատություն է իրականացնում. փոխանցում է infoteka24.ru-ն՝ հղում անելով Բաղրամյան 26-ին:
«Հայաստանի Հանրապետությունը արդարադատություն է իրականացնում», – ասել է Ա.Ֆոմինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցող զարգացումները: