Հզոր երկրաշարժեր, փոթորիկներ, աննախադեպ երաշտ․ 2023-ի կատակլիզմները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հզոր երկրաշարժեր, փոթորիկներ, աննախադեպ երաշտ․ 2023 թվականն աչքի ընկավ եղանակային կատակլիզմներով ու բնական աղետներով։ Աշխարհի տարբեր ծայրերում գրանցված արտակարգ իրավիճակներն ավերածությունների և մարդկային կորուստների պատճառ դարձան: Factor TV-ն ամփոփել է ամենածանր հետևանքներ ունեցած աղետները։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,6 և 7,7 մագնիտուդով երկրաշարժեր գրանցվեցին։ Թուրքիայում և Սիրիայում հազարավոր շենքեր փլուզվեցին։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվեց ավելի քան 50 հազար մարդ։ Անկարան երկրին հասցված վնասը գնահատեց 110 մլրդ դոլար։ ՀՀ-ն Թուրքիա ուղարկեց 100 տոննա մարդասիրական օգնություն, ինչպես նաև փրկարարների 27 հոգանոց խումբ։

Սեպտեմբերի 8-ին էլ ցնցվեց աֆրիկյան մայրցամաքի հյուսիսը․ Մարոկկոյի Մարաքեշ-Սաֆի շրջանում 6,8 մագնիտուդով երկրաշարժն առնվազն 2000 մարդու կյանք խլեց, ավելի քան 2000 մարդ էլ վիրավորվեց։ Ցնցումները մեծ վնաս հասցրեցին նաև Մարաքեշի պատմական հուշարձաններին։

Տարեվերջին 6,2 մագնիտուդով երկրաշարժ գրանցվեց Չինաստանում։ Ավերածություններն ընդգրկեցին Գանսու ու Ցինհայ նահանգները։ Շուրջ 150 մարդ զոհվեց, 1000-ը՝ վիրավորվեց։

Տարվա ամենամեծ աղետներից մեկը գրանցվեց հունիսի 6-ի գիշերը։  Կախովի հիդրոէլեկտրակայանին հասցված հարվածից ավերվեց ՀԷԿ-ի ամբարտակը։ Դնեպրի ափերին շուրջ 30 բնակավայր հեղեղվեց։ Ավելի քան 50 մարդ զոհվեց, մի քանի տասնյակ հազար մարդ տարհանվեց։  Ուկրաինան առնվազն երկու միլիարդ դոլարի ուղղակի վնաս կրեց։  Կիևը Կախովի ՀԷԿ-ը պայթեցնելու մեջ մեղադրում է ՌԴ-ին, ռուսական կողմը չի ընդունում մեղադրանքը և հակառակն է պնդում։

Օգոստոսի 3-ին Վրաստանի Շովի լեռնային շրջանում խոշոր սողանք գրանցվեց։ Հաշված րոպեների ընթացքում կիրճ լցվեց մոտ հինգ միլիոն խորանարդ մետր հող՝ ավերելով քոթեջներ, տներ, ճանապարհներ և կամուրջներ: Սողանքի հետևանքով զոհվեց  31 մարդ, 2-ը համարվում է անհետ կորած։

Նոյեմբերին հորդառատ անձրևներն ավերիչ ջրհեղեղի պատճառ դարձան Բրազիլիայում, Պերուում և Արգենտինայում:  Զգալի վնաս հասցվեց ենթակառուցվածքներին և տներին, հազարավոր մարդիկ տեղահանվեցին։

Դեկտեմբերին ժայթքեց Ինդոնեզիայի Սեմերու հրաբուխը։ Լեռը օրեր շարունակ մոխիր և բեկորներ էր արտանետում՝ հազարավոր մարդկանց ստիպելով տարհանվել իրենց տներից։

Ավստրալիայում 2023 թվականի հունվարին ռեկորդային շոգ գրանցվեց, որոշ շրջաններում ջերմաստիճանը հասավ մինչև +50 աստիճանի: Ջերմային ալիքը երաշտի և համատարած անտառային հրդեհների պատճառ դարձավ:

Վերջին 40 տարվա ամենաուժեղ երաշտը գրանցվեց Սոմալիում, Եթովպիայում և Քենիայում։ Բերքի կորուստը, անասունների համատարած անկումը հանգեցրեց շուրջ 36 միլիոն մարդու թերսնման կամ հարկադիր տեղահանման:

Մանրամասները՝ տեսանյութում։