Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էին նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Նիստը սկսվեց հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի բացման խոսքով: Ա.Աբազյանը հանձնաժողովի գործունեության մեկ տարվա կապակցությամբ ներկայացրեց կատարված աշխատանքները և խոսեց ապագա անելիքների մասին: Կրկին կարևորվեց անհայտ կորածների վերաբերյալ հարաբերությունները կարգավորող օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Հանձնաժողովին ուղղված դիմումների ուսումնասիրության արդյունքներով առանձնացվեցին այն հիմնական խնդիրները, որոնք մտահոգում են անհայտ կորած, գերևարված անձանց ծնողներին, նրանց հարազատներին: Հատուկ ընդգծվեց Հանձնաժողովի և ծնողների միջև տեղեկատվական կապը մշտապես պահպանելու կարևորությունը: Խոսվեց նաև ծնողներին հուզող խնդիրների և դրանց լուծման հնարավոր եղանակների մասին: Անդրադարձ կատարվեց նաև գերևարված անձանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Այնուհետև Հանձնաժողովը ընտրեց թափուր տեղի համար դիմած հասարակական կազմակերպություններից՝ «Մեծ Հայք» ռազմահայրենասիրական-ազգապահպան հասարակական կազմակերպությանը:

Հանձնաժողովի անդամները ներկայացրին յուրաքանչյուրն իր ոլորտում կատարված աշխատանքները՝ անդրադարձ կատարելով պետության, ինչպես նաև Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված սոցիալական, հումանիտար ծրագրերին, Քննչական կոմիտեում անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ կատարվող քննության ընթացքին և ԴՆԹ նույնականացման արդյունքները միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան ծնողներին և հարազատներին ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև 2024թ. համար պլանավորված միջոցառումներին: