ԿԱՅԾԵՐ. Դատապարտվածն իրակա՞ն մարդասպանն էր․ դեռահաս աղջկա ահասարսուռ սպանությունից 13 տարի անց

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Նարինե Նալբանդյանը 13 տարի սպասել է արդարացման դատավճռի։ Ազատազրկման ժամկետի ավարտին մնում է 6 ամիս։ Նա դատապարտվել է 2004 թվականին Վարդենիսում կատարված մի մութ հանցագործության համար։ Սպանվել էր դեռահաս աղջիկ։ Մարմինը հայտնաբերել էին հին կաթսայատան հորում։ Ոստիկանությունը կալանավորել էր Նարինե Նալբանդյանի ողջ ընտանիքին՝ ամուսնուն, երեխաներին, բոլորին ստիպել էր ինքնախոստովանական ցուցմունքներ տալ։

Սա այն եզակի գործերից է, որով պաշտպանական կողմին դատարանում զրկեցին ճառ ասելու հնարավորությունից, դատական նիստերն անցնում էին տուրուդմբոցով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ երկու տարի առաջ՝ 2015 թվականի ապրիլին, արձանագրեց, որ պետությունը խախտել է Նալբանդյանների արդար դատաքննության և դատական մարմիններում պաշտպանության իրավունքը, և 62 հազար եվրո փոխհատուցում սահմանեց: Նոր դատաքննություն է սկսվել, իսկ խոշտանգումների մասով նախաքննություն է ընթանում։ Բայց Հայաստանի իրավապահները, դատարանը չեն շտապում բացահայտել ճշմարտությունը։

Սպանված աղջկա մայրը ապրում է վշտով։ Նա առաջին անգամ է սիրտը բացել լրագրողի առաջ։

Սյուզան Սիմոնյան