Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տ.Խաչատրյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանական արարքներ կատարելու վարույթով տուժող անձին մեղադրանք է ներկայացվել` ցուցմունք տալուց հրաժարվելու համար․ ՔԿ

Լուրեր

06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2023թ․ հունիսի 19-ին Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը՝ նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով ներկայացված մեղադրանքով, ուղարկվել է դատարան․ տեղեկացնում են ՔԿ-ից։

Նշված քրեական վարույթով տուժող էր ճանաչվել Գորիս քաղաքի՝ ավտոդողերի վաճառքով զբաղվող 46-ամյա բնակիչը։ Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Գորիսում գործող ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ առաջացած պարզաբանումների ընթացքում Տ․Խաչատրյանը,  իր սեփական անձի առավելություններն ընդգծելով և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելով, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ և համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, շրջապատի անդորրը խախտելով՝ իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա վերոնշյալ տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք։

Նախաքննության ընթացքում 46-ամյա տուժողը, զգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ ցուցմունք տալու, հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություն ունենալու մասին, չհանդիսանալով իր, ամուսնու, մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու պարտականություն չունեցող անձ, ապօրինի հրաժարվել էր Տ.Խաչատրյանի կողմից կատարված միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալ:

Այս փաստի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի շրջանակներում, վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու համար 46-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք։ 

Այս քրեական վարույթով նախաքննությունը ևս ավարտվել է, և նյութերը, ըստ մեղադրանքի 46-ամյա տղամարդու, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։